The project has not been accepted
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N185-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
8 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N185-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 և N05/60.2/18189-2023 հանձնարարականների կատարման շրջանակներում և պայմանավորված է Որոշման նախաբանում բացակայող՝ որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմեր նախատեսելու և Պետական (մունիցիպալ) գնումների նպատակով առանձին տեսակների ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների՝ 9-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Որոշման նախաբանում բացակայում են Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերը: Այս առումով նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Ելնելով վերոգրյալից՝ Նախագծով առաջարկվում է Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ և, ըստ այդմ, հղում կատարել այն իրավական ակտերին, որով ՀՀ կառավարությունը լիազորված է ընդունելու Որոշումը:
Նախագծով հաստատվում են նաև պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննության ակտի և արդյունաբերական ապրանք արտադրողների կողմից փորձաքննություն անցկացնելու և փորձաքննության ակտ ստանալու համար դիմումի ձևերը։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակը ՀՀ վարչապետի վերոնշյալ հանձնարարականի կատարումն է, և այդ առումով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերի նախատեսումը, որի ադյունքում ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ինչպես նաև սահմանվում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննության անցկացման և փորձաքննության ակտի ստացման կարգավորումները։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
24.08.2023 - 10.09.2023
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2194
Print