Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N185-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի  17-ի N185-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 և N05/60.2/18189-2023 հանձնարարականների կատարման շրջանակներում և պայմանավորված է Որոշման նախաբանում բացակայող՝ որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմեր նախատեսելու և Պետական (մունիցիպալ) գնումների նպատակով առանձին տեսակների ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների՝ 9-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Ներկայումս Որոշման նախաբանում բացակայում են Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերը: Այս առումով նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Ելնելով վերոգրյալից՝ Նախագծով առաջարկվում է Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ և, ըստ այդմ, հղում կատարել այն իրավական ակտերին, որով ՀՀ կառավարությունը լիազորված է ընդունելու Որոշումը:

Նախագծով հաստատվում են նաև պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննության ակտի և արդյունաբերական ապրանք արտադրողների կողմից փորձաքննություն անցկացնելու և փորձաքննության ակտ ստանալու համար դիմումի ձևերը։

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակը ՀՀ վարչապետի վերոնշյալ հանձնարարականի կատարումն է, և այդ առումով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերի նախատեսումը, որի ադյունքում ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ինչպես նաև սահմանվում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննության անցկացման և փորձաքննության ակտի ստացման  կարգավորումները։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

       Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    24.08.2023 - 10.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2160

Տպել