<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>
-
0 - Agree
-
4 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն գործող որոշման մեջ զինծառայողների իրային ապահովության կարգում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների իրային ապահովության չափաքանակները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանվել է զինծառայողների իրային ապահովության կարգը, միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների իրային ապահովության չափաքանակները, քանի որ նշված զինծառայողները պարտադիր զինվորական ծառայության մեջ են գտնվելու 3 տարի ժամկետով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինծառայողների իրային ապահովության հետ կապված հարաբերությունների պատշաճ ապահովմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների զինվորական համազգեստի և այլ հանդերձանքի կրման չափաքանակները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված զինծառայողները պարտադիր զինվորական ծառայության մեջ են գտնվելու 3 տարի ժամկետով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հատկացվող իրային ապահովության չափաքանակների հստակեցումը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2017թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Discussed
15.12.2017 - 30.12.2017
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 8467
Print