<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>
-
0 - Agree
-
4 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի
N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին>> N 1457-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման վերնագրում և 1-ին կետի 3-րդ ենթակետում <<տարածքային կառավարման և>> բառերը հանել.
2) որոշման նախաբանում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի>> բառերով.
3) որոշման 1-ին հավելվածի N 7 չափաքանակի <<Ծանոթագրություններ.>> մասում լրացնել 7-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
<
1) համազգեստի պարագաներ, վերնաշապիկ՝ երկարաթև, փողկապ, կոշիկ՝ կարճաճիտ, խրոմե, մարզակոշիկներ, հողաթափ՝ զորանոցային, հանդերձանք հատկացվում են 3 տարի ժամկետով.
2) կոստյում՝ ձմեռային, դաշտային, հատկացվում է 2 լրակազմ և 3 տարի ժամկետով.
3) ներքնաշոր՝ տաք, հատկացվում է 3 լրակազմ և 3 տարի ժամկետով:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
15.12.2017 - 30.12.2017
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 8470
Print