Լիանա Բաբաջանյան
21.08.2023
նախագծում հիվանդությունների ցանկով հավելվածը բացակայում է։
5 - Agree
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի մարտի 1-ին Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքի ընդունմամբ:
Մասնավորապես, 2023 թվականի մարտի 1-ի Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը ՀՀ քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե նա տառապում է Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարումը:
Միաժամանակ, նախագծով առաջարկվող հիվանդությունների առանձին ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախագծով առաջարկվող հիվանդությունների ցանկը տարածվելու է բոլոր ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ անկախ կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից և այլ հանգամանքներից, ի տարբերություն ներկայումս գործող՝ գործունեության մի շարք տեսակների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների բազմաթիվ ցանկերի օրինակ՝ Կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատվել է հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որոնք առնչվում են հստակ շրջանակի կամ կատեգորիայի անձանց:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների՝ արդի դասակարգման պահանջներին համապատասխանող ցանկը՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով Կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 18-ի «Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 393 որոշումը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհաստատվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որի արդյունքում կապահովվի «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Ազգային անվտանգության ծառայություն
Discussed
21.08.2023 - 05.09.2023
Type
Decision
Area
Security
Ministry
National Security Service
Views 2454
Print21.08.2023
նախագծում հիվանդությունների ցանկով հավելվածը բացակայում է։