Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ___________ 2023 թվականի N_____-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը՝ համաձայն հա­վել­վածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվա­կանի սեպտեմբերի 18-ի «Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 393 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2023թ. ...................... ........
Երևան

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ______-Ն որոշման

ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00-F09)
2. Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետևան­քով (F10-F19)
3. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29)
4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)
5. Չափահասի անձի և վարքի խանգարումներ (F60-F69)
6. Մտավոր հետամնացություն (F70-F79)
7. Էպիլեպսիա (G40)

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան

  • Discussed

    21.08.2023 - 05.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2624

Print

Related documents / links

Suggestions

Լիանա Բաբաջանյան

21.08.2023

նախագծում հիվանդությունների ցանկով հավելվածը բացակայում է։

See more