Add to favourites

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից» բառերը, իսկ «պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ» բառերը հանել:
Հոդված 2. Oրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 5-րդ կետում «ազատվելը» բառը փոխարինել «վերադառնալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետը լրանալը» բառերով.
բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասում «, 3-րդ և 7-րդ» բառերը փոխարինել «և 3-րդ» բառերով.
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Oրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.
«9) գերության մեջ գտնվելու դեպքում.
10) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս։»։
Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Ծառայողների ատեստավորումը
1. Ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների (սույն հոդվածում այսուհետ` ծառայող) ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով:
2. Ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
3. Ազգային անվտանգության մարմիններում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան յոթ և ոչ ուշ, քան ինը ամսվա ընթացքում, իսկ մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցնող ծառայողները` ոչ շուտ, քան դասընթացներն ավարտելուց երկու ամիս հետո։
4. Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
5. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:
6. Արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողը ենթակա է ատեստավորման այդ հանգամանքները վերանալուց հետո:
7. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
8. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը.
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:
9. Ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը վերադասության կարգով՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
10. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
11. Այն ծառայողները, որոնց վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, յուրաքանչյուր տարի մեկ անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար:
12. Սույն հոդվածով նախատեսված ատեստավորումներն անցկացվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված ժամանակացույցերին համապատասխան:
13. Ծառայողին այլ պաշտոնի նշանակելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են, բացառությամբ առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակելու դեպքի: Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողը մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:
14. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են:
15. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրը:
16. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների համար հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝
1) ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացություն կայացվելու դեպքում.
2) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:
18. Ատեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:  Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:
19. Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքերում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:
Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «, արհեստակցական» բառը,
2) 7-րդ մասում՝
ա. «կարող է» բառից հետո լրացնել «ուսումնական հաստատություններում» բառերը, իսկ «հեռակա ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «մասնագիտություններով հեռակա ուսուցման ձևով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող և ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձևով սովորող քաղաքացին պաշտոնի նշանակվելուց հետո երկամսյա ժամկետում պարտավոր է ապահովել սույն մասով նախատեսված պահանջի կատարումը` պետական լիազոր մարմին ներկայացնելով հեռակա ուսուցման ձևի անցնելու վերաբերյալ փաստաթղթերը:»:
Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը «վերապատրաստումը» բառից հետո լրացնել «կամ հեռացվել է ուսումնական հաստատությունից» բառերով.
բ. 2-րդ կետի «6-9-րդ» թվերը փոխարինել «8-9-րդ» թվերով, իսկ «12-14-րդ կետերով» բառերից հետո լրացնել «և 1.1-ին մասով» բառերը.
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ծառայությունից արձակվել է սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, եթե նշված հանգամանքները հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով և պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից գնահատվում որպես ծառայությունը շարունակելու համար խոչընդոտ:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։».
3) 4-րդ մասում «խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է» բառերը փոխարինել «խախտելու դեպքում զինծառայողը վճարում է տուժանք» բառերով, իսկ «կարգով» բառից հետո լրացնել «և չափով» բառերը:
Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնի նշանակված, ինչպես նաև ատեստավորում անցած զինծառայողների վրա:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված` սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ պայմանագրերի վրա, որոնք սույն օրենքին համապատասխան ենթակա են փոփոխման մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:

  • Discussed

    21.08.2023 - 05.09.2023

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2634

Print

Related documents / links

Suggestions

Կոլյա Մկրտչյան

21.08.2023

Զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին մասնավորապես արական սեռի ներկայացուցիչներին ուժային կառույցներում աշխատանք տրամադրելը նպատակահարմար չէ։

See more