Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ------------- 2023 թվականի N ----------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
- Որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը լրացնել հետևյալ նախադասություններով՝ «Պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը սահմանված է սույն կարգի աղյուսակ 1-ում՝ նվազագույնից-առավելագույն միջակայքում, իսկ ֆունկցիոնալ պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը՝ սույն կարգի աղյուսակ 2-ում՝ առավելագույն արժեքով։ Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպության հետ կնքվող պայմանագրում (համաձայնագրում) սահմանվում են վերանորոգման փոխհատուցման գումարի այն չափերը, որոնք կազմակերպությունը նախապես համաձայնեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։»․
- Որոշման N 1 հավելվածի 17-րդ կետում «շարժողական» բառից հետո առաջարկվում է լրացնել «(ձգողական կամ միոպրոթեզ)» բառերը:
- Որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «7) Վերին վերջույթի էլեկտրանեյրոմիոգրաֆիա հետազոտության արդյունքը՝ տրված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, վերին վերջույթի միոպրոթեզով և ֆունկցիոնալ պրոթեզով պրոթեզավորման դեպքում:»:
- Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1. կետով՝ «37.1. Եթե ՄՍԾ-ն տնօրինում է սույն կարգի 37-րդ կետով պահանջվող փաստաթղթերը կամ դրանք ՄՍԾ-ին հասանելի են համապատասխան էլեկտրոնային համակարգերի միջոցով, ապա դրանք շահառուի կամ նրա ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի կողմից չներկայացնելու դեպքում, լրացուցիչ չեն պահանջվում։»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
11.08.2023 - 28.08.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2044
Print