Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունումը պայմանավորված է բյուջետային համակարգի երկրորդ մակարդակում` համայնքների բյուջեներում ելքերի (ներառյալ ծախսերի) դասակարգումն ըստ ծրագրերի և դրանց միջոցառումների ներկայացումը (ծրագրային դասակարգում) պարտադիր դարձնելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային և հարկային միասնական պետական քաղաքականության վրա: Բյուջեները կազմվում և կատարվում են` ըստ բյուջեների մուտքերի և ելքերի միասնական դասակարգման (Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մաս): 

Համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ  որոշմամբ հաստատված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների» ռազմավարության Բաղադրիչ 24-ի` «տեղական մարմինների բյուջեների կազմման, կատարման և եռամսյակային ու տարեկան հաշվետվությունների գործընթացները հետագա կանոնակարգման կարիք ունեն»: Այս բաղադրիչով սահմանվել է նպատակ` «տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ֆինանսների կառավարման կարողությունների բարելավում և արդյունավետության բարձրացում»:

Համայնքների բյուջեների ելքերի (ներառյալ ծախսերի) դասակարգումն ըստ ծրագրերի և դրանց միջոցառումների ներկայացումը պարտադիր դարձնելը կնպաստի համայնքային մակարդակում ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

 

Առաջարկվում է համայնքների բյուջեներում ծրագրային դասակարգմամբ ելքերի (ծախսերի) ներկայացումը դարձնել պարտադիր, որը կնպաստի համայնքային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը: Համայնքներում ավագանու որոշմամբ կհաստատավեն նաև համայնքի բյուջեի ելքերը (ծախսերը) ըստ ծրագրերի և դրանց միջոցառումների: Ավագանու որոշմամբ կհաստատվեն նաև վերջնական արդյունքները և միջոցառումների արդյունքային ցուցանիշները:

 

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության եվ բացակայության մասին

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրաական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության օժանդակությամբ՝ «Լավ կառավարում Հարավային Կովկասում տեղական զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող «Աջակցություն Հայաստանի կառավարությանը տեղական մակարդակում ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերափոխման» գործողության շրջանակներում:

  • Discussed

    10.08.2023 - 25.08.2023

  • Type

    Law

  • Area

    Financial, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2243

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.08.2023

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կողմ արտահայտվելով օրինագծին, անհրաժեշտ ենք համարում այս համատեքստում դիտարկել նաև համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխությունների կատարումը, որով կերաշխավորվի համայնքների, Հատկապես Երևանի քաղաքի բյուջեներն ու ՄԺԾ հայտերը ծրագրային բյուջետավորման ձևաչափով կազմելու հիմնախնդրին: Դա կարևորվում է այն պատճառով, որ համախմբված բյուջեի մաս կազմող ՏԻՄ բյուջեները և հատկապես Երևանի բյուջեն առա այսօր չեն կազմվում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այդ կապակցությամբ կառաջարկեի քննարկել նաև մեր կազմակերպության կողմից տրված առաջարկությունները Երևանի 2023 թ. բյուջեի և զարգացման ծարգրի ու 2024-2026 թթ. ՄԺԾ հայտի վերաբերյալ, որոնք գրանցված են այս կայքում/ https://www.e-draft.am/projects/4961 https://www.e-draft.am/projects/5907 Միաժամանակ կից նամակով ուղարկեւմ եմ իմ նշված առաջարկությունները:

See more