Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման արդյունքում համայնքների բյուջեների ելքերի (ներառյալ ծախսերի) դասակարգումն ըստ ծրագրերի և դրանց միջոցառումների ներկայացումը դառնալու է պարտադիր՝ նպաստելով համայնքային մակարդակում ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացմանը։

  • Discussed

    10.08.2023 - 25.08.2023

  • Type

    Law

  • Area

    Financial, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2237

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.08.2023

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կողմ արտահայտվելով օրինագծին, անհրաժեշտ ենք համարում այս համատեքստում դիտարկել նաև համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխությունների կատարումը, որով կերաշխավորվի համայնքների, Հատկապես Երևանի քաղաքի բյուջեներն ու ՄԺԾ հայտերը ծրագրային բյուջետավորման ձևաչափով կազմելու հիմնախնդրին: Դա կարևորվում է այն պատճառով, որ համախմբված բյուջեի մաս կազմող ՏԻՄ բյուջեները և հատկապես Երևանի բյուջեն առա այսօր չեն կազմվում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այդ կապակցությամբ կառաջարկեի քննարկել նաև մեր կազմակերպության կողմից տրված առաջարկությունները Երևանի 2023 թ. բյուջեի և զարգացման ծարգրի ու 2024-2026 թթ. ՄԺԾ հայտի վերաբերյալ, որոնք գրանցված են այս կայքում/ https://www.e-draft.am/projects/4961 https://www.e-draft.am/projects/5907 Միաժամանակ կից նամակով ուղարկեւմ եմ իմ նշված առաջարկությունները:

See more