Add to favourites

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                                                                                                                                                                              ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին և 338-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 1. Սահմանել, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հավաստող փաստաթղթերը մաքսային մարմիններին կարող են ներկայացվել ապրանքների բացթողումից հետո հետևյալ դեպքերում՝
 1) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից թույլատրվում է առանց նշված ապրանքների համար Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացնելու, բացառությամբ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի.
 2) Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից տրամադրվող թույլատվական փաստաթղթերը կարող են մաքսային մարմիններին ներկայացվել ապրանքների բացթողումից հետո՝ հետևյալ ապրանքների համար՝
 ա․ ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար ռադիոդեղորայքային պատրաստուկների, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուներ․ 
 բ․ մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ իոնացնող ճառագայթման ռադիոիզոտոպային բաց աղբյուրներ․
 գ․ 1-ին և 2-րդ դասի (բարձր ակտիվությամբ) ռադիոակտիվ նյութեր։
 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման մասին» N 1427-Ն որոշումը։
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    08.08.2023 - 23.08.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2079

Print