Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  • «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
  • «Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:»

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

  • 5-8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել ռազմական և առևտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, որոնք գործում են իրենց առաջադրող մարմնի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:

  1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի առկայության դեպքում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են գործել այլ կցորդներ, ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցչություններ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով:
  2. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված կցորդների, ներկայացուցիչների և ներկայացուցչությունների հաստիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
  3. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված կցորդները և ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով.

«9. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված կցորդները, ներկայացուցիչները և ներկայացուցչությունները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

  1. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված կցորդների և ներկայացուցիչների առաջադրման, նշանակման, գործունեության կարգի, կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:»

        Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «մինչև» բառերը հանել։

        Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում՝

  • Լրացնել հոդվածը նոր մասով՝

2.1 Պետական հայեցողական պաշտոններն են՝

1) արտակարգ և լիազոր դեսպան.

2) միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչ:

 

  • Ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի 1) և 2) կետերը:

 

 

3) 6-րդ մասի 1-ին կետի «արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար» բառերը հանել։

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ մեկ կամ երկու աստիճան ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:

  1. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա արտաքին գործերի նախարարի որոշմամբ այս պահանջից կարող է թույլատրվել բացառություն։»

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձանց նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները։»:

           Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով» բառերը հանել։

           Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «Վարչապետի աշխատակազմից» բառերից հետո լրացնել. «,բացառիկ դեպքերում՝ պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով՝ այլ մարմիններից» բառերով, իսկ «նախարարություն» բառը փոխարինել «նախարարության համակարգ» բառերով.

          Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ պետական» բառով:

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «դիվանագիտական աստիճան շնորհելու» բառերից հետո լրացնել «հավելվճար ստանալու» բառերով։

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  1. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

 

 

  • Discussed

    07.08.2023 - 28.08.2023

  • Type

    Law

  • Area

    Public service

  • Ministry

    Ministry of Foreign Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2431

Print