Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Նախագծիընդունմանանհրաժեշտությունը.

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել՝«Տեղականինքնակառավարմանմասին»օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 20-րդ կետը, «Աղբահանությանևսանիտարականմաքրմանմասին»և«Թափոններիմասին» օրենքների դրույթները, ՀայաստանիՀանրապետությանառողջապահությաննախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանը։      
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-328-Ն օրենքի համաձայն՝ Աբովյան քաղաքի և հարակից 10 գյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է Աբովյան համայնքը: Աբովյան համայնքի կազմում ընդգրկված են Աբովյան քաղաքը և Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կամարիս, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Պտղնի, Վերին Պտղնի բնակավայրերը: Համայնքի կենտրոնը Աբովյան քաղաքն է: Խոշորացումից հետո հրամայական դարձավ բոլոր բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը և համապատասխան իրավական ակտի ընդունումը։

 

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է՝  կարգավորել Աբովյան համայնքի տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման հետ կապված հարաբերությունները, դրանով իսկ՝

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը և չեզոքացումը.

2) բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.

3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը և տարածքների մաքրումը աղբից.

4) օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծումը և աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցումը.

5) աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության և հանրային իրազեկվածության ապահովումը.

6) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը:

 

  1. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

  1. Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Աբովյան համայնքի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Discussed

    02.08.2023 - 17.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Public service

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3067

Print