Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

___________________2023 թվականի N ___

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի, «Թափոնների մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ   է.       
1. Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպում և իրականացնում է «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Առինջ բնակավայրում՝ «Առինջի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (միասին այսուհետ` Կազմակերպություն)` իրենց կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան։        
2. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Աբովյան համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով։   
3. Հաստատել Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման իրականացման կարգը` համաձայն հավելված N 1-ի:       
4. Սահմանել Աբովյան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված N 2-ի:
5. Հաստատել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար Աբովյան համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման կարգը` համաձայն հավելված N 3-ի։   
6. Հաստատել Աբովյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված N 4-ի:
7. Կազմակերպության ղեկավարը Աբովյան համայնքի ղեկավարին է ներկայացնում ամսական տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարների հաշվարկման և գանձման գործառույթների իրականացման արդյունքների վերաբերյալ` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը։   
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    02.08.2023 - 17.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Public service

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2423

Print