Add to favourites
Located in RA Government
«Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
6 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 12.12.2017 21:15:29 | 2-րդ մասի վերջին պարբերության վերջին նախադասության «նորարարության խթանումը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող տեխնոլոգիաների զարգացող ոլորտում» բառերով։ Ակադեմիական շրջանակների համար աջակցող տեխնոլոգիաների ոլորտում որպես մոդել կարող են ծառայել աշխարհի բարձր վարկանիշ ունեցող կամ դրան հավակնող ինստիտուտները, այդ թվում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Սթենդֆորդի համալսարանը (ENGR110/210), Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Աջակցող տեխնոլոգիաների և միջավայրային մատչելիության կենտրոնը (https://catea.gatech.edu/)։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հոդված 4-ի (Ընդհանուր պարտավորություններ) 1-ին մասի «Է» կետը. «Նախաձեռնել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և զարգացումներ, նպաստել դրանց հասանելիությանը ու կիրառմանը, ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շարժունություն ապահովող պարագաները, սարքերը և աջակցող տեխնոլոգիաները, որոնք համապատասխանում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին՝ նախընտրելով նվազագույն ծախսեր պահանջող տեխնոլոգիաներ»։ Տե՛ս նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1) Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ (պարբ. 33 և 34)։ | Մասամբ ընդունելի է: | Քանի որ, Տեխնոլոգիական համալսարանի կողմից նորարարության խթանումը ընդգրկելու է ողջ հասարակության կարիքները, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակցող տեխնոլոգիաների զարգացող ոլորտը: |