«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
5 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի
N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 1-ին հավելվածում՝
ա. 1-ին կետում «զորակոչերի ենթակա» բառերից հետո լրացնել «, ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի» բառերը.
բ. 5-րդ կետի առաջին պարբերությունում «զորակոչի ենթակա» բառերից հետո լրացնել «, ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի» բառերը.
գ. 12-րդ կետում, 23-րդ կետի առաջին պարբերությունում և 31-րդ կետում «արական» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական» բառերը.
դ. 38-րդ կետի առաջին պարբերությունում «տարիքի» բառեց հետո լրացնել «, ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի» բառերը.
ե. 47-րդ կետի 1-ին ենթակետում «անվանացուցակների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ ներկայացված դիմումների» բառերը, իսկ «սեպտեմբերի 15-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 15-ը» բառերը.
զ. 53-րդ կետի առաջին պարբերությունում §հանձնաժողովին¦ բառերից հետո լրացնել §, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ համապատասխան զինվորական կոմիսարիատ¦ բառերը.
է. 56-րդ, 57-րդ, 60-րդ և 62-րդ կետերի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Սույն կետի դրույթները չեն տարածվում կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վրա:>>.
2) որոշման 2-րդ հավելվածի 1-ին գլխի 2-րդ կետում և 3-րդ հավելվածի 1-ին կետում «ներառյալ» բառից հետո լրացնել «կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023թ.
Երևան
-
Discussed
27.07.2023 - 11.08.2023
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 2762
Print