««ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տիեզերական գործունեության մասին» 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-152-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացնել նոր «ը» ենթակետ՝
«ը. շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ:»:
Հոդված 2․ Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) Վերնագրում «լիցենզավորումը» բառից հետո լրացնել «և պետական տուրքը» բառերը․
2) Լրացնել նոր 2-րդ և 3-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«2․ Տիեզերական գործունեության իրականացման համար գանձվում է տարեկան պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված չափով։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետի 19.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19.1. Տիեզերական գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով»: |
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
26.07.2023 - 10.08.2023
-
Type
Law
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 2512
Print