Հիշել նախագիծը

««ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Օ Ր Ե Ն Ք Ը

  

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հոդված 1. «Տիեզերական գործունեության մասին»  2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-152-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացնել նոր «ը» ենթակետ՝

«ը. շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ:»:

 

Հոդված 2 Օրենքի 8-րդ հոդվածում՝

 1) Վերնագրում «լիցենզավորումը» բառից հետո լրացնել «և պետական տուրքը» բառերը․

2) Լրացնել նոր 2-րդ և 3-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«2․ Տիեզերական գործունեության իրականացման համար գանձվում է տարեկան պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված չափով։

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետի 19.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19.1. Տիեզերական գործունեության

համար՝ տարեկան

բազային տուրքի

1000-ապատիկի չափով»:

 

Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    26.07.2023 - 10.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2515

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ