ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության կողմից ներկայացված առաջարկությունների ապահովման անհրաժեշտությունից: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի լիարժեքության ապահովման իրականացումը: |
3. |
Բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Պարբերաբար անցկացվում են ուսումնավարժություններ տեղական ինքնակառավարման, պետական կառավարման և առաջին արձագանքող ուժերի պատրաստվածության ստուգման ու բարձրացման նպատակով: ՈՒսումնավարժությունների վերլուծությունների հիման վրա արձագանքման պլաններում կատարվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման գործողությունները Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության անվտանգության ստանդարտներին համապատասխանեցնելը: |
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, մշակման գործընթացում այլ ինստիտուտներ և անձինք չեն ներգրավվել: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման գործողությունների համապատասխանեցումը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության ստանդարտներին: |
6. |
Այլ տեղեկություններ |
-
Discussed
05.12.2017 - 28.12.2017
-
Type
Decision
-
Area
Justice, Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 9079
Print