ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2017 թվականի N _________ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Որոշման հավելված 1-ում և ամբողջ տեքստում՝
ա. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
բ. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
գ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
դ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
ե. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ԷԵԲՊՆ ՋՏՊԿ)» և բառերով դրանց համապատասխան հոլովաձևերով.
զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտան-գության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով:
է. Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» բառերը փոխարինել «Հարավկովկասյան երկաթուղի» բառերով:
ը. Հայպետհիդրոմետի» բառը փոխարինել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» բառերով:
2) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 14)-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հ աստատելու մասին» N 1180-Ն որոշում.»:
3) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետից հանել 17)-րդ, 18)-րդ և 19)-րդ ենթակետերը և շարադրել հետևյալ կերպ.
«17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշում.»
4) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 20.1)-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 259-Ն որոշում.»:
5) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 23)-րդ ենթակետում, ինչպես նաև հավելված 7-ի 109-րդ կետում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշման» բառերի փոխարեն գրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշում» բառերը:
6) Որոշման հավելված 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ.
1) «6. ՀԱԷԿ-ում հնարավոր են հետևյալ վթարային իրավիճակները՝
«Ընդհանուր վթար», Երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում կամ արտահոսք շրջակա միջավայր, կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.
2) «Տեղական վթար», երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյու-թերի արտանետում կամ արտահոսք, որը դուրս չի եկել շրջակա միջավայր կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.
3) «Տագնապ», երբ ատոմային կայանում տեղի է ունեցել ռեակտորի տեխնոլոգիական պարամետրերի շեղում, որը կարող է բերել ատոմային կայանի անվտանգ շահագործման սահմանների գերազանցման, կամ խախտվել են ատոմային կայանի անվտանգ շահագործման պայմանները:»:
7) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 3)-րդ ենթակետի «գ.» կետի տեքստից հանել «գնահատման ու դրա» բառերը:
8) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 9)-րդ ենթակետից հանել «բ» կետը:
9) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 10)-րդ ենթակետի «դ» կետում «տարահանման բժշկական ապահովումը,» բառերից առաջ լրացնել «ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված մարդկանց» բառերը:
10) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 10)-րդ ենթակետի «ե» կետում «ռադիոակտիվ աղտոտված գոտուց տուժածների սանիտարական մաքրման կազմակերպումը.» բառերից առաջ լրացնել «շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ» բառերը, և «կազմակերպումը.» բառը փոխարինել «իրականացումը.» բառով:
11) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «ա» կետի տեքստից հանել «ցամաքային» բառը:
12) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «բ» կետում «փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի և միջոցների տրամադրումը,» բառերից առաջ լրացնել «բնակչությանը» բառերը:
13) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «գ» կետում «սանիտարական և հատուկ մշակման կետերի ծավալումը,» բառերից առաջ լրացնել «ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված զինված ուժերի ստորաբաժանումների սպառազինության և տեխնիկայի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և տեխնիկական միջոցների վարակազերծման համար» բառերը:
14) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «դ.1.» կետը հանել:
15) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 17)-րդ ենթակետի «գ» կետում «արտահանվող» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը, իսկ «նկատմամբ» բառից հետո լրացնել «սահմանային հսկողության կետերում» բառերը:
16) Որոշման հավելված 1-ի 10-րդ կետի տեքստում «անմիջապես» բառից առաջ լրացնել «պատկան մարմինների և սեփականատերերի կողմից» բառերը:
17) Որոշման հավելված 1-ի 11-րդ կետում և ամբողջ տեքստում «դոզաչափ» բառը փոխարինել «դոզիմետր» բառով, «ճառագայթաակտիվ» բառը «ռադիոակտիվ» բառով:
18) Որոշման հավելված 1-ի 18-րդ կետում «ճառագայթային ազդեցության ենթարկված» բառերը փոխարինել «ճառագայթահարման» բառով:
19) Որոշման հավելված 1-ի 22-րդ կետում և ամբողջ տեքստում «ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնը» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը» բառերով:
20) Որոշման հավելված 1-ի 26-րդ կետում ավելացնել նոր կետ հետևյալ ձևակերպմամբ.
«12) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիների բնակչության ազդարարման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար պատասխանատու են ՀԱԷԿ-ը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:»:
21) Որոշման հավելված 1-ի 37-րդ կետում «հերթապահ ուժերի ղեկավարը» բառերը փոխարինել «օպերատիվ հերթափոխի պետը» բառերով:
22) Որոշման հավելված 1-ի 38-րդ կետում «ՀՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների» բառերով:
23) Որոշման հավելված 1-ի 41-րդ կետում «մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ» բառերը փոխարինել «մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն» բառերով:
24) Որոշման հավելված 1-ի 44-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «ՇՊՄՊ գոտում բնակչության ազդարարումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ՃԿԿ օպերատիվ հերթապահների և/կամ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից՝ «Ճառագայթային վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով»:
25) Որոշման հավելված 1-ի 60-րդ կետում «որակավորվում» բառը փոխարինել «դասակարգվում» բառով:
26) Որոշման հավելված 1-ի 62-րդ կետում «միջուկային վթարի առաջացման վտանգի և միջուկային վթարի առաջացման» բառերը փոխարինել «միջուկային վթարի կամ դրա իրական սպառնալիքի» բառերով:
27) Որոշման հավելված 1-ի 87-րդ կետի «Ռադիոակտիվ աղտոտված գոտում հակահրդեհային միջոցառումները ղեկավարվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ռադիոցանցի միջոցով:» նախադասության «փրկարարական ուժերի վարչության» բառերը հանել:
- Որոշման հավելված 12-ում ավելացնել 6, 7, 8, 9, 10, 11 և 12-րդ կետեր հետևյալ ձևակերպմամբ՝
«6. Վթարային ճառագայթահարման իրավիճակներում ստոխաստիկ էֆեկտների ռիսկի նվազեցման նպատակով կիրառվող պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների համար ընդհանուր չափանիշները
Ընդհանուր չափանիշները |
Պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների |
|
Կանխատեսվող դոզա, որը կգերազանցի ստորև ներկայացվող ընդհանուր չափանիշները |
||
H Վահանաձև գեղձ |
50 mSv առաջին 7 օրերի ընթացքում |
Վահանաձև գեղձի արգելափակում |
E |
100 mSv առաջին 7 օրերի ընթացքում |
Պատսպարում, տարահանում, ապաակտիվացում, աղտոտված տեղական արտադրության սննդամթերքի, կաթի և խմելու ջրի օգտագործման սահմանափակում, ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի, բնակչության շրջանում տեղեկատվական-բացատրական աշխատանքի անցկացո
Views 9078 Print |