Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
7 - Agree
-
16 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Հովհաննիսյան 15.07.2023 19:05:18 | Բարև ձեզ ես փորձել եմ այս կամ այն դպրոցում մասնակցել թափուր տեղի մրցույթներին, նույնիսկ հեռավոր գյուղական։ Ինչպես գիտեք նոր կարգի համաձայն տնօրենի նշանակման կարևորագույն փաստաթղթերից մեկը դպրոցի զարգացման ծրագիրն է, սակայն հատկապես գյուղական դպրոցներում, որտեղ նախկին տնօրենները հավաստագիր չունենալու պատճառով նշանակվել են վարչատնտեսական համակարգող, խոչընդոտում են և ուղղորդում են ժամանակավոր պաշտոնակատարներին, որպեսզի վերջիններս տրամադրեն կցկտուր և թերի տվյալներ, իսկ պահանջելու դեպքում նշում են, որ չունեն կամ չեն գտնում տվյալներ։ Որոշ դեպքերում ազդում են ծնողական և մանկավարժական խորհուրդների վրա, որ չմասնակցեն հանդիպումներին։ Հետևաբար անհնար է դառնում պահանջներին համապատասխան զարգացման ծրագիր կազմելը։ Մեծ մասամբ ԺՊ-ներ նշանակվում են դպրոցի կողմից ներկայացված անձինք , ովքեր բացարձակապես անտեղյակ են դպրոցի կառավարումից։ Հնարավոր չէ լրամշակել օրենքը, որի դեպքում նախկին տնօրենը չկարողանա նշանակվել վարչատնտեսական համակարգող։ Շատ դեպքերում ներկայցվում է այնպես, որ այլ թեկնածուներ չկան, այն ինչ այս վիճակն է։ Իմ դեպքում ունենալով երկու մասնագիտությամբ մագիստրոսի որակավորում, հավաստագիր, վարչական կառավարման ստաժ չունենալու պատճառով չեմ կարող նշանակվել այդ պաշտոնում։ Այդ վարչական կառավարման ստաժը հնարավոր չէ ընդհանրապես հանել պահանջից։ Խնդրում եմ լրամշակել օրենքը և միջնաժամկետ լուծումներից մեկը լինի այն, որ հավաստագիր ունեցող անձը կարողանա նշանակվել վարչատնտեսական համակարգող։, Ստացվում է այնպես, որ նոր կարգով նշանակվող տնօրենների հավաստագրի երկարացումը կախված կլինի ատեստավորումից, իսկ ինձ նման անձանց դեպքում հավաստագրի ժամկետը կավարտվի։ Հնարավոր չէ չգործող տնօրենի հավաստագիրը լինի անժամկետ, և այդ հինգ տարին հաշվարկվի նշանակումից հետո։ | Ընդունվել է ի գիտություն: Փաստերի առկայության դեպքում կարող եք գրավոր դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով հաստատության անվանումը: Ձեր կողմից արձանագրած խնդիրների լուծմանն են միտված հանրակրթության ոլորտի ընթացող բարեփոխումները: | |
2 | Արուսյակ Գրիգորյան 18.07.2023 00:05:01 | Բարև ձեզ։ Նմանօրինակ խնդրի ես ևս բախվել եմ,Ունեմ քսանհինգ տարվա աշխատանքային փորձ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ,վերջին երեք տարին`ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ,ունեմ տնօրենի մրցույթի մասնակցության հավաստագիր, մասնակցել եմ <<Զարգացման ծրագրի սկզբունքները>>, <<Վարչատնտեսական համակարգողի գործառույթները>>թեմաներով դասընթացների։Դիմել եմ վարչատնտեսական համակարգողի համար,մերժել են կառավարման փորձի երկու տարվա պակասի պատճառով։Օրենքը գիտեմ,մանրամասն ուսումնասիրել եմ։Այստեղ հարց է ծագում` տնօրեն կարող է աշխատել այն անձը, ով ՆՈՒՀ-Ի և Աջակցության կենտրոնի աշխատող է եղել, դպրոցում երբևիցե չի աշխատել։Ինչպե՞ս է կատարելու և՛ վարչատնտեսական համակարգողի գործառույթը, և՛ ուսմնական մասը(ընտրվել է 2022 թվականին) ։Հինգ տարի աշակերտի ճակատագիրը վստահում ենք նման անձի,բայց վարչատնտեսական համակարգողի համար երկու տարին պարտադիր ենք համար այն դեպքում,երբ դիմողն ունի բավականաչափ փորձ։ | Ընդունվել է ի գիտություն: Ձեր կողմից արձանագրած խնդիրների լուծմանն են միտված հանրակրթության ոլորտի ընթացիկ բարեփոխումները: | |
3 | Արուսյակ Գրիգորյան 18.07.2023 00:47:22 | Բարև Ձեզ։ Բոլորովին գաղտնիք չէ,թե ինչպես են ընտրվել տնօրենները հին կարգով։Տնօրեններ,որոնցից շատերը տեղյակ չեն իրենց զարգացման ծրագրից,տեղյակ չեն նաև նրանց ընտրողները։Ուստի առաջարկում եմ վերահսկողություն սահմանել նրանց զարգացման ծրագրի կատարողականության վրա ո՛չ թե հինգ տարի հետո,այլ ժամանակ առ ժամանակ։Հինգ տարի հետո հնարավոր չի լինի շտկել տարիների բացը,ինչը ճակատագրական կլինի աշակերտների համար։ Խնդրում եմ վերանայել հավաստագրերի ժամկետները այն անձանց, ովքեր հինգ տարվա ընթացքում չեն կարողացել ընտրվել տնօրենի պաշտոնում։Ցանկալի է` հինգ տարին գործի նրանց ընտրվելու օրվանից։։ Վարչատնտեսական համակարգողի համար ևս պարտադիր լինի հավաստագիրը, եթե հնարավոր է վերանայել նաև կառավարման փորձի ժամկետները։Թող մշակվի հարցազրույցի փուլ,որը հնարավորություն կտա լիազոր մարմնին հասկանալու` անձի կարողություները, ունակությունները տվյալ պաշտոնին որքանո՞վ են համապատասխանում։ | Ընդունվել է ի գիտություն: | |
4 | Արսեն Հարությունյան 25.07.2023 13:45:24 | Նախագծի հավելվածի 30-րդ կետի հետ կապված առաջարկվում է քննության առնել հետևյալը․ - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները։ Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը։ Ըստ այդմ, անհրաժեշտ է Նախագծի 30-րդ կետում օգտագործվող «արտագրություն», «ամբողջական արտագրություն», «մասնակի արտագրություն» հասկացություններին տալ տվյալ ակտի էությունից բխող և միատեսակ ու միանշանակ ընկալում ու կիրառում ապահովող սահմանումներ։ | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Նաիրա Հարությունյան 26.07.2023 13:07:56 | Կարգում կատարված փոփոխությունները ողջունելի են, հատկապես կարևոր են այն փոփոխությունները, որոնք կնպաստեն անաչառ որոշումների կայացմանը, արդյունքում տնօրեն կնշանակվեն միայն պատրաստված և պաշտոնին համապատասխանող մասնագետներ։ Հավելվածի կետ 30-ի փոփոխությունը, համաձայն որի զարգացման ծրագրում կազմակերպության կողմից այլ զարգացման ծրագրերից ամբողջական կամ մասնակի արտագրության դեպքերի բացահայտման դեպքում զարգացման ծրագիրը գնահատվում է 0 միավոր, և տրամադրվող եզրակացության մեջ նշում է կատարվում արտագրության փաստի մասին։ Դպրոցի զարգացման ծրագիրը դպրոցի առաջընթացի հիմքն է, և անհրաժեշտ է բացառել տարբեր զարգացման ծրագրերից արտագրության դեպքերը, ինչպես նաև այն դեպքերը, երբ զարգացման ծրագրերը գրվում են այլ անձանց կողմից։ Սրա լավագույն լուծումը կարգով առաջարկվող փոփոխությունն է, համաձայն որի հավակնորդի հետ հարցազրույցն իրականացնում է մասնագիտական նույն հանձնաժողովը, որը եզրակացություն է տալիս զարգացման ծրագրի վերաբերյալ։ Սա հնարավորություն կտա բացահայտել, թե որքանով է հավակնորդը իրապես տիրապետում իր գրած զարգացման ծրագրին։ | Ընդունվել է ի գիտություն | |
6 | Նաիրա Հարությունյան 26.07.2023 13:07:56 | Հավելվածի կետ 33-ի փոփոխությունը, համաձայն որի հստակեցված է, թե հավակնորդի հետ իրականացվող հարցազրույցը նրա որ կարողունակությունների և անձնային որակների բացահայտմանն է միտված /տրամաբանելու, հաղորդակցման հմտություններին տիրապետելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, հանրակրթության բովանդակային մասի վերաբերյալ հստակ պատկերացում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն/, նպաստում է հարցազրույցի փուլի օբյեկտիվությանը: Առաջարկում եմ, որ հավակնորդի՝ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ հանդիպումների արձանագրությունները նույնպես տրամադրվեն մասնագիտական հանձնաժողովին, քանի որ դրանք թույլ են տալիս որոշակիորեն բացահայտել հավակնորդի անձնային և մասնագիտական որակները։ | Ընդունվել է ի գիտություն: Հարկ է նշել, որ Ձեր նշած առաջարկը կարող է լրացուցիչ ռիսկեր ավելացնել՝ արհեստականորեն հանդիպման արձանագրությունը ոչ դրական արդյունքներով ունենալու հարցում: | |
7 | Լիանա Կարապետյան 28.07.2023 22:36:28 | Հավելվածի կետ 26-ում նշված է, որ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 8-րդ կետով սահմանված մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին: Առաջարկում եմ հստակեցնել, թե լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը ինչն է ներկայացնում մասնագիտական հանձնաժողովին՝ միայն զարգացման ծրագիրը, թե ամբողջական փաթեթը /դիմում, ինքնակենսագրական, հավաստագիր, զարգացման ծրագիր, արձանագրություններ/։ Կարծում եմ` օբյեկտիվ որոշում կայացնելու համար կարևոր է, որպեսզի մասնագիտական հանձնաժողովը հնարավորություն ունենա ծանոթանալու յուրաքանչյուր հավակնորդի կրթությանը, աշխատանքային գործունեությանը, մասնագիտական ոլորտներում գործունեության փորձի նկարագրին, վերապատրաստումներին, գիտական հոդվածներին, պարգևներին և այլն։ | Ներկայացնում է միայն զարգացման ծրագիրը, իսկ հարցազրույցի փուլում հավակնորդը հնարավորություն կունենա ներկայացնելու Ձեր կողմից նշված ձեռքբերումները: | |
8 | Լիանա Կարապետյան 28.07.2023 23:21:56 | Կարծում եմ՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն դառնալու համար անհրաժեշտ է ունենալ կրթական ձեռքբերումներ, մասնագիտական գործունեության հարուստ փորձ։ Եթե տնօրեն դառնալու համար անձը պետք է ունենա առնվազն 7 տարվա ստաժ, ենթադրվում է, որ այդ տարիների ընթացքում նա պետք է իրեն դրսևորած լինի որպես ակտիվ, նախաձեռնող, իր գործի գիտակ, աշակերտների և ծնողների շրջանում հեղինակություն վայելող, տարակարգ ունեցող, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ-առաջնորդ։ Այլապես ստեղծվում է մի իրավիճակ, երբ այնպիսի անձ է հավակնում դառնալ տնօրեն, որը իր գործունեության ընթացքում որևէ ձեռքբերում չի ունեցել, և որի միակ ձեռքբերումը ղեկավարման իրավունքի հավաստագիրն է։ Առաջարկում եմ վերանայել տնօրենի պաշտոնին հավակնելու համար անհրաժեշտ պահանջները։ | Ուսուցչի համար մասնագիտական առաջխաղացման փուլերը չեն կարող տնօրեն դառնալու համար հիմք հանդիսանալ: Հաստատության տնօրենի հավակնորդ լինելը զարգացման ծրագրի կազմման, հաստատության զարգացման ռազմավարական պլանավորման և հետագայում դրա իրագործման շեշտադրմամբ է նախատեսվում իրականացնել: |