Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  • Discussed

    13.07.2023 - 28.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3897

Print

Suggestions

Լիանա Կարապետյան

28.07.2023

Կարծում եմ՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն դառնալու համար անհրաժեշտ է ունենալ կրթական ձեռքբերումներ, մասնագիտական գործունեության հարուստ փորձ։ Եթե տնօրեն դառնալու համար անձը պետք է ունենա առնվազն 7 տարվա ստաժ, ենթադրվում է, որ այդ տարիների ընթացքում նա պետք է իրեն դրսևորած լինի որպես ակտիվ, նախաձեռնող, իր գործի գիտակ, աշակերտների և ծնողների շրջանում հեղինակություն վայելող, տարակարգ ունեցող, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ-առաջնորդ։ Այլապես ստեղծվում է մի իրավիճակ, երբ այնպիսի անձ է հավակնում դառնալ տնօրեն, որը իր գործունեության ընթացքում որևէ ձեռքբերում չի ունեցել, և որի միակ ձեռքբերումը ղեկավարման իրավունքի հավաստագիրն է։ Առաջարկում եմ վերանայել տնօրենի պաշտոնին հավակնելու համար անհրաժեշտ պահանջները։

Լիանա Կարապետյան

28.07.2023

Հավելվածի կետ 26-ում նշված է, որ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 8-րդ կետով սահմանված մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին: Առաջարկում եմ հստակեցնել, թե լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը ինչն է ներկայացնում մասնագիտական հանձնաժողովին՝ միայն զարգացման ծրագիրը, թե ամբողջական փաթեթը /դիմում, ինքնակենսագրական, հավաստագիր, զարգացման ծրագիր, արձանագրություններ/։ Կարծում եմ` օբյեկտիվ որոշում կայացնելու համար կարևոր է, որպեսզի մասնագիտական հանձնաժողովը հնարավորություն ունենա ծանոթանալու յուրաքանչյուր հավակնորդի կրթությանը, աշխատանքային գործունեությանը, մասնագիտական ոլորտներում գործունեության փորձի նկարագրին, վերապատրաստումներին, գիտական հոդվածներին, պարգևներին և այլն։

Նաիրա Հարությունյան

26.07.2023

Հավելվածի կետ 33-ի փոփոխությունը, համաձայն որի հստակեցված է, թե հավակնորդի հետ իրականացվող հարցազրույցը նրա որ կարողունակությունների և անձնային որակների բացահայտմանն է միտված /տրամաբանելու, հաղորդակցման հմտություններին տիրապետելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, հանրակրթության բովանդակային մասի վերաբերյալ հստակ պատկերացում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն/, նպաստում է հարցազրույցի փուլի օբյեկտիվությանը: Առաջարկում եմ, որ հավակնորդի՝ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ հանդիպումների արձանագրությունները նույնպես տրամադրվեն մասնագիտական հանձնաժողովին, քանի որ դրանք թույլ են տալիս որոշակիորեն բացահայտել հավակնորդի անձնային և մասնագիտական որակները։

See more