Թաթուլ Ստեփանյան
15.07.2023
Առաջարկում եմ հանել նախագիծը շրջանառությունից։
4 - Agree
5 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _________________ 2023 թվականի N… -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4–րդ մասը և կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության զարգացման ծրագիրը` համաձայն հավելված N 1-ի․
2) 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն հավելված N 2-ի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Discussed
13.07.2023 - 28.07.2023
Type
Decision
Area
Agriculture, Economy
Ministry
Ministry of Economy
Views 3722
Print15.07.2023
Առաջարկում եմ հանել նախագիծը շրջանառությունից։
15.07.2023
Անասնաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որի իրականացման ուղղությամբ նախարարությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք ծրագրեր, իսկ առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնություններով։ Մասնավորապես՝․․․․․ Եթե ներկայացնում եք այս ծրագրերը պոզիտիվ լույսի ներքո, ուրեմն նրանց դրական ազդեցության մասին մի քանի տվյալներ բերեք, օրինակ՝ ինչ տնտեսական դրական ցուցանիշներեր են արձանագրվել, ոլորտի վրա ինչ դրական ազդեցություն ունեցաք, ներգրաված ֆերմերներն ինչ հավելյալ եկամուտներ ստացան և այլն։
15.07.2023
6) Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել սահմանափակ են օգտագործվում բարձր լեռնային թեք արոտավայրերը, մինչդեռ դրանք խմելու ջրով ապահովելու և որոշ ենթակառուցվածքների մասամբ բարեկարգման շնորհիվ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում կշրջանառվի առնվազն 30-40 հազար հա արոտավայր՝ շուրջ 200 հազար ոչխարի արածեցման լրացուցիչ հնարավորությամբ։ Խնդրում եմ ներկայացրեք ուսումնասիրության մասին տեղեկություններ, երբ է կատարվել, ում կողմից, ինչ մեթոդով, ինչ արդյուքններ են արձանագրվել և այլն։