Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » _________________ 2023 թվականի       N… -Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4–րդ մասը և կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաս­տա­նի Հանրապետության կառավարությունը         ո ր ո շ ու մ     է.

1․ Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության զարգացման ծրագիրը` համաձայն հավելված N 1-ի․

2) 2023-2027 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն հավելված N 2-ի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Обсуждалось

    13.07.2023 - 28.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3718

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

Առաջարկում եմ հանել նախագիծը շրջանառությունից։

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

Անասնաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որի իրականացման ուղղությամբ նախարարությունն արդեն իսկ իրականացնում է մի շարք ծրագրեր, իսկ առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնություններով։ Մասնավորապես՝․․․․․ Եթե ներկայացնում եք այս ծրագրերը պոզիտիվ լույսի ներքո, ուրեմն նրանց դրական ազդեցության մասին մի քանի տվյալներ բերեք, օրինակ՝ ինչ տնտեսական դրական ցուցանիշներեր են արձանագրվել, ոլորտի վրա ինչ դրական ազդեցություն ունեցաք, ներգրաված ֆերմերներն ինչ հավելյալ եկամուտներ ստացան և այլն։

Թաթուլ Ստեփանյան

15.07.2023

6) Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել սահմանափակ են օգտագործվում բարձր լեռնային թեք արոտավայրերը, մինչդեռ դրանք խմելու ջրով ապահովելու և որոշ ենթակառուցվածքների մասամբ բարեկարգման շնորհիվ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում կշրջանառվի առնվազն 30-40 հազար հա արոտավայր՝ շուրջ 200 հազար ոչխարի արածեցման լրացուցիչ հնարավորությամբ։ Խնդրում եմ ներկայացրեք ուսումնասիրության մասին տեղեկություններ, երբ է կատարվել, ում կողմից, ինչ մեթոդով, ինչ արդյուքններ են արձանագրվել և այլն։

Узнать больше