Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի №1456-Ն ԵՎ №1457-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի №1456-Ն ԵՎ №1457-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

              ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի №1456-Ն որոշմամբ սահմանվել է մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների պարենային ապահովության կարգը (№2 հավելված), իսկ 2015 թվականի դեկտեմբերի 3-ի №1457-Ն որոշմամբ (2.1-ին կետ)՝ իրային ապահովության կարգը (չափաքանակները)։

              Մինչև ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023թ. մարտի 29-ի №354-Լ որոշման ընդունումը ՀՀ պետական պահպանության ծառայությունն ընդգրկված էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում և ուներ գրասենյակի կարգավիճակ։

              Հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները, ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի №1456-Ն որոշման №2 հավելվածի 1.1-ին և 1.2-րդ կետերով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների համար սահմանվել է պարենային ապահովություն այլ կարգ, որի համաձայն՝ զինծառայողները պարենային ապահովություն չեն ստանում, իսկ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված դրամական միջոցներն ուղղվում են վերջիններիս իրային ապահովությանը, ինչպես նաև սահմանվել է զինծառայողների սննդի հետ կապված ծախսերի հաշվարկը։

              ՀՀ  կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի №1457-Ն որոշման 2.1-ին կետի համաձայն՝ «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի №1456-Ն որոշման №2 հավելվածի 1.1-ին կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողների իրային ապահովությանն ուղղվող դրամական միջոցները, որպես դրամական փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից սահմանված համամասնությամբ տրամադրվում են սույն կետում նշված ծառայողներին։»։

              ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը ստեղծվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, իսկ ՀՀ վարչապետի 2023թ. մարտի 29-ի №354-Լ որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը։

              «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի խմբագրությամբ) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ՀՀ վարչապետին ենթակա մարմին։

              Վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում առաջացել է ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների  իրային (դրամական փոխհատուցման) ապահովման հարցերի կարգավորման անհրաժեշտություն։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

              Բարձրացված հարցերը կարգավորելու նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի №1456-Ն և №1457-Ն որոշումներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

              Նախագծով նախատեսվում է նաև դրամական փոխհատուցում տրամադրելու համամասնության որոշման լիազորությունը վերապահել ՀՀ պետական պահպանության ծառայության պետին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

              Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ՀՀ պետական պահպանության ծառայության համակարգում պարենային և իրային (դրամական փոխհատուցման) ապահովման հետ կապված հարաբերությունները։

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի №ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխից (Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ):

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

            ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Discussed

    12.07.2023 - 28.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2264

Print