ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի №1456-Ն ԵՎ №1457-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» ____________ 2023 թվականի №_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի №1456-Ն ԵՎ №1457-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի №706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №1456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- վերնագրում «ԵՎ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
- վերնագիրը «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.
- որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1 Սահմանել, որ.
- ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողները պարենային ապահովություն չեն ստանում, իսկ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված դրամական միջոցներն ուղղվում են վերջիններիս իրային ապահովությանը.
- ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների սննդի հետ կապված ծախսերի հաշվարկը կատարվում է օրական 3000 դրամի չափով, ամսական միջին ծանրաբեռնվածությունը 16 օր, իսկ զինծառայողների թիվը՝ նախորդ տարվա փաստացի թվի միջինով։»։
- որոշման №2 հավելվածի 1.1-ին և 1.2-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» №1457-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
- վերնագրում «ԵՎ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
- վերնագիրը «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.
- որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1) Հայաuտանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները)` համաձայն №2.1 հավելվածի.»
- որոշման 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2.1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի №1456-Ն որոշման №2 հավելվածի 1.1-ին կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողների իրային ապահովությանն ուղղվող դրամական միջոցները, որպես դրամական փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի կողմից սահմանված համամասնությամբ տրամադրվում են սույն կետում նշված ծառայողներին։»։
- որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ստորաբաժանումներում, ծառայության առանձնահատկություններից ելնելով, սույն որոշման №2.1 հավելվածի համաձայն պարտադիր զինվորական հանդերձանք չկրող սպաներին և ենթասպաներին տրվում է դրամական փոխհատուցում՝ զինվորական հանդերձանքի ձեռքբերման գների հաշվարկով, իսկ զինվորական հանդերձանքի ձեռքբերումների բացակայության դեպքում՝ մրցակցային կամ շուկայական գների հաշվարկով, ըստ կրման ժամկետների։»։
- որոշումը լրացնել 2.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2023թ. ...................... ........
Երևան
-
Discussed
12.07.2023 - 28.07.2023
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
State Protection Service
Views 2265
Print