Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով.
«ե. 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,
զ. 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է սույն կետի «ե» ենթակետերում չնշված մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) 2024 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը, տվյալ եռամսյակի որևէ ամսվա համար փաստացի կիրառված հիպոտեկային վարկի տոկոսը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքի և երկու տոկոսային կետի հանրագումարը գերազանցելու դեպքում, գերազանցող մասով չի վերադարձվում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  • Discussed

    06.07.2023 - 21.07.2023

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3477

Print

Related documents / links

Suggestions

Հայկ Վարդանյան

07.07.2023

<<երկու տոկոսային կետի հանրագումարը գերազանցելու դեպքում, գերազանցող մասով չի վերադարձվում>> դարձրեք գոնե 4 տոկոսային կետ, այս տարվա կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5+2 % ցածր է, նպատակահարմար կլինի քաղաքացիների համար 10.5%+ 4 % , ռիսկերից երկու կողմնել կխուսափեն , ամեն դեպքում 14,5 % նորմալ տոկոսադրույքա

See more