Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նախապատրասման անհրաժեշտությունը պայմա­նավորված է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործընթացքում  ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահված գործառույթներն ամրագրելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներ լուծելու և վարչարարությունը պարզեցնելու հանգմանաքով։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով, ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված գործառույթները սահմանել որպես ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթներ։

Բացի այդ, որոշմամբ նախատեսված է Ներիքն գործերի նխարարության այլ ծառայություններում գործող համապատասխան համակարգերով ստուգումներ իրականացնելու հնարավորության ամրագրում, ինչպես նաև ստուգման արդյունքները ԱԱԾ-ին տրամադրելու հնարավորություն։

Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնք սույն նախագծով նախատեսվում է կանոնակարգել։ Այսպես,

Օտարերկրացուն կացության կարգավիճակ կամ կացության քարտ տրամադրելու համար վերջինս պետք է ներկայացնի վավեր անձնագիր, քանի որ կացության քարտում ներառվում է նաև տեղեկատվություն անձնագրի սերիայի և համարի վերաբերյալ։

Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ մինչ օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելու վարույթի ավարտը լրանում է անձնագրի վավերականության ժամկետը։

Մինչդեռ, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու համար նախատեսված տեղեկատվական համակարգերն ի սկզբանե ծրագրված են այնպես, որ դրանց միջոցով որևէ գործողություն հնարավոր է իրականացնել անձը հաստատող բացառապես վավեր փաստաթղթի կիրառմամբ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերում («Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք և ՀՀ կառավարության 07.02.2008թ.-ի N134-Ն որոշում) «անձնագիր» եզրույթն օրենսդիրն ու կառավարությունը օգտագործել են նկատի ունենալով վավեր անձնագիր /նման դիրքորշում հայտնել է նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը անվավեր անձնագրի հիման վրա կացության քարտի տրամադրումը մերժելու դեմ օտարերկրացու ներկայացված վերաքննիչ բողոքի շրջանակներում/։

Հիմք ընդունելով վերոգրյալը, նախագծով սահմանվել է վավեր անձնագրի հիման վրա կացության քարտ տալու անմիջական կարգավորում։

 Պրակտիկայում բազմաթիվ են դարձել նաև այն դեպքերը, երբ հիմնավոր կասկած է առաջանում դիմումատուների՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասով /օրինակ, դիմումատուն ծնվել է 28․11․1981 թվականից հետո /որի նկատմամբ կիրառելի է <ՀՀ քաղաքացիության մասին> օրենքի ուժի մեջ մտնելու պահին՝ 28․11․1995թ․ գործող խմբագրությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասը, որն իմպերատիվ նորմ է իր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար /ծնողների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հիմքով/, սակայն դիմումատուն հրաժարվում է ներկայացնել իր ծննդյան վկայականը, ինչպես նաև ծնողների ամուսնության փաստը հավաստող և ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ հղում կատարելով այն հանգամանքին, որ օրենսդրությամբ նման պարտավորություն չունի։ Արդյունքում, կարող են լինել դեպքեր, երբ օրենքի ուժով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձին, որպես օտարերկրացի, տրվի կացության կարգավիճակ, քանի որ նշված փաստաթղթերը չներկայացնելու հանգամանքով պայմանավորված հնարավոր չի եղել պարզելու վերջինիս ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը։

Վերոգրյալով պայմանավորված, որոշման մեջ նախատեսվում է լրացում, որով վարչական մարմինին իրավունք է վերապահվում այն դեպքերում, երբ առկա չեն բավարար ապացույցներ՝ անձի ՀՀ քաղաքացի հանդիսանալը բացառելու և նրան որպես օտարերկրացի համապատասխան կարգավիճակ տալու համար, պահանջել համապատասխան փաստաթղթեր։

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

 

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կացության կարգավիճակ ստանալու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերի հետ կապված հարաբերություններում լիազոր մարմին կսահմանվի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, կպարզեցվի հիշյալ ոլոտում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Discussed

    04.07.2023 - 19.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2569

Print