Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» .......... 2023 թվականի N ...-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշմամբ հաստատված N 1 և 2 հավելվածներում «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն)» բառերը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «անձնագրային և վիզաների վարչություն» բառերը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «Ծառայություն» բառով և դրանց համապատասխան հոլովաձևերով․
2) Որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «երկարաձգելու» բառից հետո լրացնել «՝ էլեկտրոնային հարթակով դիմելու» բառերով.
3) Որոշման N 1 հավելվածի 1-ին կետը լրացնել նոր՝ 4․1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«4.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը պարզելու անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև դիմումատուի ծննդյան վկայականի, ծնողների անձնագրերի և ծնողների ամուսնության վկայականի պատճենները.»։
4) Որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ․
«2. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցը լիազոր մարմինը համաձայնեցնում է Ազգային անվտանգության ծառայության հետ` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Ազգային անվտանգության ծառայություն ուղարկելով օտարերկրացու անձնագրի և կացության կարգավիճակի տրման համար հիմք հանդիսացող փաստաթղթղերի պատճենները, իսկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող օտարերկրացիների դեպքում` միայն ցուցակները՝ կցելով իր կողմից Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով իրականացված ստուգումների արդյունքում դիմումատուի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները:»։
5) Որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում «քարտ» բառից հետո լրացնել «՝վավեր անձնագրի հիման վրա։» բառերը։
6) Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «բողոքարկել» բառից հետո լրացնել «վարչական կամ» բառերը։
7) Որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում «վարչություն» բառը փոխարինել «Ծառայություն» բառով․
8) Որոշմամբ հաստատված N 5 հավելվածում «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ վարչություն)» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով, «վարչություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «Ծառայություն» բառով, իսկ «Ոստիկանություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը՝ «Ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
-
Discussed
04.07.2023 - 19.07.2023
-
Type
Decision
-
Area
Migration and citizenship
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2568
Print