Add to favourites

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը եվ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանարապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը և իրավական համակարգը Հանրապետության անկախացումից ի վեր անցել են բարեփոխումների մի քանի փուլեր՝ հետևողականորեն արձագանքելով տարբեր ժամանակահատվածներում դատական և իրավական համակարգերի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ բարեփոխումների ծրագրերն ըստ փուլերի պլանավորել և սահմանել են մի շարք համալիր միջոցառումներ ու գործողություններ՝ որպես վերջնանպատակ ունենալով աստիճանաբար հասնել անկախ, ինքնուրույն, արդար և արդյունավետ դատական իշխանության լիարժեք կայացմանը, իրավունքի գերակայության և ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի ամրապնդմանը:

Դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական պլանավորման և բարեփոխումների շարունականության ապահովման ձևավորված այս մշակույթը նոր որակ ստացավ ՀՀ Կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 42 արձանագրային որոշման արդյունքում, երբ հստակեցվեցին և կատարելագործվեցին տարբեր մակարդակների ռազմավարական փաստաթղթերին ներկայացվող պահանջները և դրանց համակարգման ու հսկողության գործընթացի մանրամասները: Դրանով իսկ կարևորվեց, տվյալ դեպքում, դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության և առաջընթացի պարբերական գնահատման անհրաժեշտությունը ոլորտի վերընթաց և կայուն զարգացման ապահովման համար:

Բացի այդ, <<Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանարապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ այլ կարևոր հանգամանքներով ևս.

Առաջին, 2015թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն) դատական իշխանությանը գործառութային, կառուցակարգային, նյութական և սոցիալական անհրաժեշտ ու բավարար անկախությամբ օժտելու նպատակով առանցքային փոփոխություններ կատարվեցին դատական իշխանությանը նվիրված գլխում: Ի թիվս այլ նորամուծությունների, փոփոխված Սահմանադրությամբ նախատեսվեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմին, սահմանվեցին դրա կազմը, կազմավորման կարգն ու լիազորությունները, փոխվեցին դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները, դատավորների ընտրության և նշանակման կարգը, դատական իշխանության անկախության ապահովման մեխանիզմները: Այս ամենը հանգեցրեց ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանացնելու գործընթացի մեկնարկին, այդ թվում՝ նոր Դատական օրենսգրքի նախագծի մշակմանը:

Ուստի դատական իշխանությանը վերաբերող մասով անհրաժեշտ էր նախատեսել Դատական օրենսգրքի նոր իրավակարգավորումներով ամրագրված երաշխիքների գործնականում իրացվելիության կառուցակարգեր, որոնք տեղ են գտել Ռազմավարության և Գործողությունների ծրագրի համապատասխան բաժիններում: Բացի այդ, նախորդ բարեփոխումների արդյունքների վերլուծության հիման վրա անհրաժեշտ էր նախատեսել քրեական, քաղաքացիական և վարչական արդադարադության, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտներում դեռևս առկա խնդիրների նոր արդյունավետ լուծումներ՝ ապահովելով ոլորտի շարունակական և կայուն զարգացումը:

Երկրորդ, հատկանշական է, որ շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից հետևողականորեն ընդգծվում է դատաիրավական ոլորտի բարեփոխումների և պետության սոցիալ-տնտեսական զարգացման ու լավ կառավարման գործընթացների միջևհստակ կապը: Արդյունավետ դատական և իրավական համակարգը նվազագույնը ենթադրումէ իրավական, արդար օրենքներ և կանխատեսելի, արդյունավետ իրավակիրառություն, որն ուղեկցվում է ինստիտուցիոնալ բարելավման և կարողությունների զարգացման միջոցով, դրանով իսկ խրախուսելով ներդրումային միջավայրը և նպաստելով պետության տնտեսական աճին:

Վերոգրյալի հաշվառմամբ, իրավական և դատական բարեփոխումների թիրախային, նպատակային և ժամանակին ռազմավարական պլանավորման անհրաժեշտությունը հիմնավորված է, ինչը նաև տեսանելի ու կանխատեսելի է դարձնում ոլորտի զարգացումը՝ դրանով իսկ նպաստելովպետության ընդհանուր զարգացմանը: 

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ռազմավարությամբ ոլորտի բարեփոխումները նախատեսվում է իրականացնել օրենսդրության և կարգավորիչ դաշտի ստեղծման կամ կատարելագործման, գործնականում դրանց կիրառումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրման կամ զարգացման միջոցով, ինչպես նաև ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ու մասնագիտական ներուժի կատարելագործման միջոցով:

Որպես  ռազմավարության  խնդիրներ առանձնացվել են՝ դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման, կոռուպցիոն երևույթների կանխարգելման, դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կիրառման բարելավման խնդիրները, դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի և քննվող գործերի թվի հավասարակշռման, վեճերի լուծման այլընտրանքային միջոցների լիարժեք կիրառման խթանման, գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրները, իրավաբանական օգնության որակի և մատչելիության բարելավման, կալանքի՝ որպես խափանման միջոցի համաչափ և արդարացի կիրառման, անչափահասների արդարադատության, քրեական պատիժների համակարգի և վերասոցիալականացման խնդիրները, էլեկտրոնային արդարադատության լիարժեք ներդրման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման խնդիրները, դատական իշխանության և արդարադատության ոլորտի այլ հաստատությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացման և այլ խնդիրներ:

Հիշյալ խնդիրների լուծումը նախատեսվում է իրականացնել ռազմավարական յոթ ուղղություններով սահմանված ռազմավարական նպատակների, դրանց հասնելու ուղենիշերի և Գործողությունների ծրագրով հստակեցված միջոցառումների ու որոշակի գործողությունների միջոցով:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել  է ՀՀ արդարադատության նախարարության  կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

Ռազմավարության և Գորողությունների ծրագրի ընդունման դեպքում  անկնալվում է ամրապնդել իրավական որոշակիությունը, իրավական համակարգի և արդարադատության կանխատեսելիությունը, արդարադատության մատչելիությունը և արդյունավետությունը, դատական իշխանության անկախությունը, անաչառությունը, որակյալ արդարադատությունը, հանրային հաշվետվողականությունը և թափանցիկության ապահովումը: Դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում կամրապնդվի իրավունքի գերակայությունը, իրավական անվտանգության հետևողական հաստատումը և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

Ռազմավարությամբ ակնկալվող վերջնարդյունքների հիմնական չափելի ցուցանիշներն են՝ դատական իշխանության և արդարադատության ոլորտի հաստատությունների գործունեության կամ դրա առանձին ասպեկտների վերաբերյալ հանրության վստահության մակարդակի աճը, մասնագիտական շրջանակների (իրավաբանների)՝ դատական իշխանության և արդարադատության հաստատությունների գործունեության նկատմամբ վստահության մակարդակը, տարբեր վերաբերելի գնահատման զեկույցներում Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտի հաստատությունների գործունեության կամ դրա առանձին ասպեկտեների վերաբերյալ բարելավված ցուցանիշները կամ Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացումը:

 

  • Discussed

    04.12.2017 - 19.12.2017

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16115

Print

Suggestions

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

19.12.2017

Գործողությունների ծրագրի 7.1.1.2.1. միջոցառման 1-ին գործողության «www.e-draft.am կայքը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ապահովելով կայքի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց 2.0-ի հիման վրա (WCAG)» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 36 (2), https://goo.gl/rTpaKX/:

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

19.12.2017

Գործողությունների ծրագրի 6.3.1.1.10. միջոցառաման 1-ին գործողության «չափանիշների ուսումնասիրություն» բառերից հետո լրացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքների հիման վրա» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 3-ը, https://goo.gl/ZY9Dv2/։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

19.12.2017

Գործողությունների ծրագրի 3.1.4.1.1. միջոցառման 2-րդ գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար դատարանների շենքերի մատչելիությունը, մշակել գործողությունների ժամանակացույց և վերացնել ուսումնասիրության արդյունքում արձանագրված արգելքները՝ ըստ ժամանակացույցի»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 16 (4), https://goo.gl/rTpaKX/:

See more