Add to favourites

«Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը եվ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արթուր Ղամբարյան 06.12.2017 10:03:11 Ռազմավարությունը իր կառուցվածքով, նախորդի համեմատ, ունի առավել տրամաբանական կառուցվածք, իսկ ռազմավարական նպատակներն առավել տեսանելի են։ Առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը» ընգրկել բաժին, որը կվերաբերի քրեական արդարադատությանը հասարակության մասնակցության հարցին, իսկ միջոցառումներից կլինի ուսումնասիրել երդվյալ ատենակալների ինստիտուտը ներդնելու անհրաժեշտությունը, դրա հանրային պահանջը և ըստ այդմ, օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։ Նման առաջարկը պայմանավորված է Հայ ժողովրդի` որպես պետական իշխանության աղբյուրի, հանրային կառավարմանը մասնակցելու, մասնավորապես արդարադատությանը իրականացմանը մասնակցելու բնական և կոլեկտիվ իրավունքի պետական ճանաչման անհրաժեշտությամբ։ ՌՀՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի.գ.դ. պրոֆեսոր` Ա. Ղամբարյան
2 Հրանտ Ա. Սարկիսով 19.12.2017 00:12:38 Ամեն ինչ գնալով բարելավվում է, կարգավորվում... Սակայն իմ կարծիքով հստակ բացթողում կա, որը վերաբերում է ՀՀ Արդարադատության համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտի բացակայությանը: ՀՀ քաղաքացիների, ովքեր իշխանության միակ օրինական աղբյուրն են, զրկված են Արդարադատությանը մասնակից լինելուն, չնայած որ նրանց հնարավորություն է ընձեռված մասնակցելու իշխանության մյուս ճյուղերի ձեւավորման, մասնակից լինել վերջիններիս գործունեությանը: Երդվյալ ատենակալների ինստիտուտը պետությունում ժողովրդավարության տարածման, ամրապնդման գերազանց միջոց է, որը նաեւ փողզսպման միջոց, ինչպես նաեւ Արդարադատության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ գործիք է, որը նաեւ կբարձրացնի Դատարանների նկատմամբ հավատը միջին վիճակագրական քաղաքացու աչքերում: ՀՌՀ «Իրավունքի ու քաղաքականության ինստիտուտի» «Իրավաբանություն» ուղվածության 2-րդ կուրսի ուսանող՝ Հրանտ Արմենի Սարկիսով
3 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 19.12.2017 01:46:02 Գործողությունների ծրագրի 2.1.1.2. միջացառումը լրանցել նոր գործողությունով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ վերապատրաստման ծրագիր՝ ներառելով դատավորների պարտադիր վերապատրաստման ծրագրում»։ Առաջարկում ենք միջոցառման կատարման վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի 1-ին եռամսյակը, ֆինանսավորման աղբյուրը՝ պետական բյուջեն և օրենքով չարգելված այլ միջոցները, իսկ որպես պատասխանատու մարմին՝ ԴԸԺՈՒՀ-ն։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 6 (6), https://goo.gl/rTpaKX/:
4 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 19.12.2017 01:46:02 Գործողությունների ծրագրի 3.1.4.1.միջոցառման «Ակնկալվող արդյունքը և չափելի ցուցանիշը» շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Բարելավվել են դատարանների շենքային պայմանները, այդ թվում՝ ապահովվել է դատարանների կամ դրանց նստավայրերի վարչական շենքերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 21, https://goo.gl/rTpaKX/:
5 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 19.12.2017 01:46:02 Գործողությունների ծրագրի 3.1.4.1.1. միջոցառման 2-րդ գործողությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար դատարանների շենքերի մատչելիությունը, մշակել գործողությունների ժամանակացույց և վերացնել ուսումնասիրության արդյունքում արձանագրված արգելքները՝ ըստ ժամանակացույցի»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 16 (4), https://goo.gl/rTpaKX/:
6 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 19.12.2017 01:46:02 Գործողությունների ծրագրի 6.3.1.1.10. միջոցառաման 1-ին գործողության «չափանիշների ուսումնասիրություն» բառերից հետո լրացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքների հիման վրա» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 3-ը, https://goo.gl/ZY9Dv2/։
7 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 19.12.2017 01:46:02 Գործողությունների ծրագրի 7.1.1.2.1. միջոցառման 1-ին գործողության «www.e-draft.am կայքը» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ապահովելով կայքի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց 2.0-ի հիման վրա (WCAG)» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբերություն 36 (2), https://goo.gl/rTpaKX/: