ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է միջնորդություն՝
Ալավերդի բնակավայրի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղը)՝ որպես բնակավայր
առանձնացնելու վերաբերյալ: Ալավերդի համայնքի ավագանին 2023 թվականի մարտի 17-ին ընդունել է
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի մաս կազմող
Սանահին թաղամասին բնակավայրի կարգավիճակ տալու մասով հանրային նախաձեռնությանը
հավանություն տալու մասին» №20-Ա որոշումը:
2023 թվականի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ աշխարհագրական
օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը,
որի ընթացքում քննարկվել է Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր
բնակավայր «Սանահին գյուղ» անվանակոչելու հարցը, որը միաձայն ստացել է դրական եզրակացություն:
Իրավական ակտի ընդունման դեպքում կապահովվի Ալավերդի համայնքի տեղական
ինքնակառավարման մարմինների միջնորդությունը և Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի
բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: