Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է միջնորդություն՝
Ալավերդի բնակավայրի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղը)՝ որպես բնակավայր
առանձնացնելու վերաբերյալ: Ալավերդի համայնքի ավագանին 2023 թվականի մարտի 17-ին ընդունել է
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի մաս կազմող
Սանահին թաղամասին բնակավայրի կարգավիճակ տալու մասով հանրային նախաձեռնությանը
հավանություն տալու մասին» №20-Ա որոշումը:
2023 թվականի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ աշխարհագրական
օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը,
որի ընթացքում քննարկվել է Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր
բնակավայր «Սանահին գյուղ» անվանակոչելու հարցը, որը միաձայն ստացել է դրական եզրակացություն:
Իրավական ակտի ընդունման դեպքում կապահովվի Ալավերդի համայնքի տեղական
ինքնակառավարման մարմինների միջնորդությունը և Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի
բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:

  • Քննարկվել է

    22.06.2023 - 07.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3245

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.06.2023

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կողմ լինելով օրինագծին, առաջարկում ենք նաև փոխել Ալավերդի քաղաքը և թրքահունչ ու ադրբեջանահունչ ՀՀ մյուս բնակավայրերի անվանումները՝ դրանք դարձնելով հայահունչ:

Տեսնել ավելին