Add to favourites

The draft has been accepted

«Երևան քաղաքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:02:23 «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում շրջանառվող «Երևան քաղաքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» (այսուհետ՝ ՄԺԾԾ հայտ) և դեմ է քվեարկել դրան՝ հետևյալ հիմնավորումներով. 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշման (այսուհետ՝ Վարչապետի որոշում) 3-րդ կետով սահմանված էր. «3. Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` 1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետներում ապահովել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան և առաջնորդվելով սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 6-րդ կետով նախատեսվող նախնական չափաքանակներով.»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում շել, որ Երևան քաղաքի ՄԺԾԾ հայտը հանրային քննարկման է դրվել 2023 թ. հունիսի 20-ին, այն դեպքում, երբ դա արդեն իսկ պետք է ներկայացված լիներ ՀՀ տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ ՀՀ ՏԿԵՆ) և կառավարություն, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ՀՀ 2024-2026 թվականների ՄԺԾ ծրագրի մեջ ներառեին Երևան քաղաքի կողմից իրականացվող ֆինանսկան ծրագրերի մասին տեղեկատվությունը: Միաժամանակ պետք է նշենք, որ Վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցի 30-րդ կետին համապատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմը մինչև 2023 թ. հունիսի 16-ը ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը) պետք է ներկայացրած լիներ ՀՀ Ազգային ժողով` ի գիտություն: Սակայն այդ ծրագիրը հաստատվեց միայն ՀՀ կառավարության 2023 թ. հունիսի 29-ի նիստում: Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ Երևանի քաղաքապետարանը որպես տարածքային կառավարման մարմին և համայնք Վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում չի ներկայացրել իր ՄԺԾԾ հայտի ՀՀ ՏԿԵՆ վերաբերելի մասը և հետևաբար կառավարություն և այդ հայտի տվյալները ներկայացված չեն եղել ՀՀ կառավարության կողմից հաստատված 2024-2026 թվականների ՄԺԾ ընդհանուր ծրագրի մեջ: Նկարագրվածը, այդ թվում մեջբերված իրավական ակտերը վերաբերում են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծման ընթացակարգերին, որը պետք չէ շփոթել համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:02:52 2. Վարչապետի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ՝ ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված էր, որ հայտատու մարմիններն իրենց ՄԺԾԾ հայտերի նախնական նախագծերը մինչև 2023 թ. մարտի 20-ը պետք է ներկայացնեին ՀՀ ֆիննանսների նախարարություն՝ նախնական քննարկումների համար, իսկ 31-րդ կետի համաձայն՝ մինչև 2023 թ. հունիսի 16-ը ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի) հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների և ըստ անհրաժեշտության այլ պարզաբանող նյութերը հայտատու մարմինները պետք է հրապարակեին իրենց ինտերնետային կայքերում: Թեև Երևան քաղաքի ՄԺԾԾ հայտի վերջնական տարբերակը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, սակայն այդ հայտը չի համապատասխանում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված 2024-2026 թթ. ՄԺԾԾ (ներառյալ 2024թ. բյուջետային ծախ¬սե¬րի) բյուջետային ֆինանսավորման հայտի ձևաչափին, (այսուհետ՝ ՀՀ ֆիննախի ցուցումներ) ինչի մասին կնշենք ստորև: Երևանի քաղաքապետարանը չի համարվում հայտատու մարմին, այն իրականացվում է ՀՀ ՏԿԵՆ նախարարության միջոցով, իսկ նախատեսված ծախսերի ԲԳԿ հանդիսանում է ՀՀ ՏԿԵՆ նախարարությունը, որտեղ որոշ աշխատանքների կատարման իրավունքը փոխանցվում է Երևանի քաղաքապետարանին, ուստի այս իմաստով Երևան քաղաքապետարանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվում, միաժամանակ հարկ է մեկ անգամ ևս նշել, որ Երևանի կայք էջում հրապարակված միջնաժամկետ ծախսերի ծրագիրը դա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծն է, որը պետք չէ շփոթել պետական միջնաժամկետ ծախսերի նախագծման շրջանակներում հայտատու պետական մարմինների կողմից հայտերի նախագծման հետ:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:03:12 3. Վարչապետի որոշմամբ հաստատված Հայ\աստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ՝ ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի 21-րդ կետով նախատեսված էր, որ. «Հայտատու մարմինները (տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը) մինչև 2023 թ. ապրիլի 10-ը ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ պետք է անցկացնեին իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ, քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվությունը պետք է հրապարակեին հայտատու մարմինների ինտերնետային կայքերում և ներկայացնեին ՀՀ ֆինանսների նախարարություն»: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության Երևանի քաղաքապետարանում այդպիսի քննարկումներ չեն անցկացվել: Երևանի քաղաքապետարանը չի համարվում հայտատու մարմին, այն իրականացվում է ՀՀ ՏԿԵՆ նախարարության միջոցով, իսկ նախատեսված ծախսերի ԲԳԿ հանդիսանում է ՀՀ ՏԿԵՆ նախարարությունը, որտեղ որոշ աշխատանքների կատարման իրավունքը փոխանցվում է Երևանի քաղաքապետարանին, ուստի այս իմաստով Երևան քաղաքապետարանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվում, միաժամանակ հարկ է մեկ անգամ ևս նշել, որ Երևանի կայք էջում հրապարակված միջնաժամկետ ծախսերի ծրագիրը դա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծն է, որը պետք չէ շփոթել պետական միջնաժամկետ ծախսերի նախագծման շրջանակներում հայտատու պետական մարմինների կողմից հայտերի նախագծման հետ:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:03:47 4. Ի լրումն վերոհիշյալի հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ֆիննախ) կողմից մշակված «Համայնքների 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2024 թվականի բյուջեների նախագծերի մշակման մեթդական ցուցումներով» (այսուհետ՝ Մեթոդական ցուցումներ) սահմանված էր, որ համայնքի ղեկավարը պետք է ընդուներ համապատասխան նորմատիվ ակտ՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին և դրանով հաստատեր դրա ժամանակացույցը։ Սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում և հանրային քննարկման դրված Երևանի քաղաքապետարանի ՄԺԾԾ հայտում մեր փնտրտուքը այդպիսի որոշման փնտրելու գործում արդյունք չտվեց: ՀՀ ֆինանսների և ՀՀ ՏԿԵՆ նախարարությունների կողմից ներկայացվել են թե՛ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ՀԱՅՏԻ, և թե՛ համայնքային միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման մեթոդական ցուցումները, միաժամանակ Երևան քաղաքի բյուջետային գործընթացը սկսելու մասին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 14-ի 839-Ա որոշումը, հրապարակված է Երևան քաղաքի պաշտոնական կայք էջում:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:04:10 5. Այդ նույն Մեթոդական ցուցումների 9-րդ կետով սահմանված էր, որ. «9. Համայնքի բնակչության և շահագրգիռ անձանց հետ համայնքի 2024-2026թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման հետ կապված հանդիպումների, բաց լսումների և քննարկումների կազմակերպում (ըստ համապատասխան համայնքի ղեկավարի առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամանակացույցի)։» մինչդեռ այդպիսի քննարկումներ ըստ էության մինչ ՄԺԾԾ հայտի ներկայացումն, ըստ մեր տեղեկատվության, տեղի չեն ունեցել: ՀՀ ֆինանսների և ՀՀ ՏԿԵՆ նախարարությունների կողմից ներկայացվել են թե՛ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ՀԱՅՏԻ, և թե՛ համայնքային միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման մեթոդական ցուցումները, միաժամանակ Երևան քաղաքի բյուջետային գործընթացը սկսելու մասին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 14-ի 839-Ա որոշումը, հրապարակված է Երևան քաղաքի պաշտոնական կայք էջում:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:04:24 6. Հուսով ենք, որ Երևան քաղաքի ՄԺԾԾ հայտի այս հանրային քննարկման արդյունքներով մինչ դրա վերջնական տարբերակի ներկայացումը (ոչ ուշ, քան ՀՀ կառավարության կողմից 2024-2026թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից մեկ ամսվա ընթացքում) համայնքի ավագանուն՝ հաստատման համար, Մեթոդական ցուցումների 9-րդ և 10-րդ կետերի իրավակարգավորումների համաձայն կքննարկվեն նաև Երևանի ՄԺԾԾ հայտի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացրած կազմակերպությունների՝ այդ թվում՝ մեր հետ։ ՀՀ ֆինանսների և ՀՀ ՏԿԵՆ նախարարությունների կողմից ներկայացվել են թե՛ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ՀԱՅՏԻ, և թե՛ համայնքային միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման մեթոդական ցուցումները, միաժամանակ Երևան քաղաքի բյուջետային գործընթացը սկսելու մասին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 14-ի 839-Ա որոշումը, հրապարակված է Երևան քաղաքի պաշտոնական կայք էջում:
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:04:45 7. Վարչապետի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ՝ ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի 15-րդ կետով նախատեսված էր, որ. «ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտատու մարմիններին (տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանին)՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններին մինչև 2023 թ. մարտի 31-ը պետք է մշակեր և ուղարկեր Համայնքների 2024 թվականի բյուջեների նախագծերի և 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի մշակման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումներ և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ (վերջիններս` անհրաժեշտության դեպքում)»: Մեր փնտրտուքը ՀՀ ՏԿԵՆ և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում այդպիսի մեթոդական ցուցումներ գտնելու ուղղությամբ դրական արդյունքներ չտվեցին: Ավելին՝ մեր հարցումները ՀՀ ՏԿԵՆ-ում նույնպես արդյունքներ չտվեցին: Հետևաբար, մեզ թույլ ենք տալիս եզրակացնելու, որ ՀՀ ՏԿԵՆ կողմից ՄԺԾԾ հայտերի մշակման վերաբերյալ մեթոդական ցուցումները չեն տեղայնացվել և չեն ուղարկվել տարածքային կառավարման մարմիններին ու համայնքներին՝ որպես ՄԺԾԾ հայտատու կազմակերպությունների: Ի լրումն վերոհիշյալի ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր համառ ջանքերի շնորհիվ միայն այսօր՝ 2023 թ. հունիսի 29-ին, կարողացանք ՀՀ ֆինանսների նախարարությունից ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ֆիննախ) կողմից մշակված «Համայնքների 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2024 թվականի բյուջեների նախագծերի մշակման մեթդական ցուցումները»՝ համապատասխան կից աղյուսակների ձևաչափերով: ՀՀ ֆինանսների և ՀՀ ՏԿԵՆ նախարարությունների կողմից ներկայացվել են թե՛ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ՀԱՅՏԻ, և թե՛ համայնքային միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման մեթոդական ցուցումները, միաժամանակ Երևան քաղաքի բյուջետային գործընթացը սկսելու մասին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 14-ի 839-Ա որոշումը, հրապարակված է Երևան քաղաքի պաշտոնական կայք էջում:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:05:05 8. Վերոհիշյալի հետ մեկտեղ ՄԺԾԾ հայտի կազմման ժամանակ չեն պահպանվել նաև. 1) «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը» 27.1. հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  Եկամուտները շարադրող մասը պարունակում է տեղեկություններ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և այլ տնտեսական ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները՝ դրանց կարևորության հիմնավորմամբ,  Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները. o այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով. o ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա. o համայնքի գերակայություններն ու առաջնահերթությունները կանխատեսվող ժամանակահատվածում, այդ թվում՝ առաջիկա տարվա համայնքների բյուջեների նախագծով նախատեսված. o տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները 2) «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքի բյուջեի նախագծի կազմումը» 31-րդ հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  1.3. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում:  1.4. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են համայնքների կողմից մշակվող միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ նախագծերը ներկայացնելու կարգը: 3) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը» 77-րդ հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:  2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ: Նախագծով նախատեսվող եկամուտների տարբերությունը հիմնականում պայմանավորված է ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառմամբ, ընդ որում Երևանում տնտեսական ծրագրերի ազդեցությունը եկամուտների գեներացման վրա հնարավոր կլիներ գնահատել օրենքով սահմանված պետական բյուջեից համայնքային բյուջե մասհանումների հատկացման դեպքում, որը չի նախատեսվում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով: Ծախսային քաղաքականությունը շարադրող մասում գործառական դասակարգման բաժինների տեսքով ներկայացված է ծախսային գերակայությունները, ներկայացված են նաև խոշոր կապիտալ ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշները՝ չնայած նրան, որ Երևանի բյուջեն չի նախագծվում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ, իսկ համայնքի բյուջեով նոր արտաքին ֆինանսավորման վարկային աղբյուրներ չեն սպասվում, հաշվի առնելով գործող բյուջետային օրենսդրության ներկայիս կարգավորումները: Նախագիծը ներակայացվել է նաև ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական փորձագիտական եզրակացության նպատակով, և այն հրապարակվելու է օրենքով սահմանված կարգով, իսկ բնակչության մատչելիությունը ապահովվելու է վիճակագրական և գրաֆիկական տեղեկատուների էլեկտրոնային տարածմամբ:
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.06.2023 16:06:04 9. ՄԺԾԾ հայտի քննարկման արդյունքում վեր հանվեցին դրա լրացման մեթոդական ցուցումներից հետեւյալ շեղումներն ու բացթողումները, որոնց վերացման վերաբերյալ ներկայացում են նաև համապատասխան առաջարկություններ․ 1) Հայտն ամբողջությամբ կազմված է ՀՀ ֆիննախի ցուցումներից էական շեղումներով, այդ թվում՝ չեն առանձնացվել և լրացվել հետևայալ բաժինները.  ռազմավարության ընդհանուր նկարագրությունը,  իրականացվող բյուջետային ծրագրերը և միջոցառումները,  ծրագրերն ըստ միջոցառումների,  ընթացիկ ծրագրերը,  նոր նախաձեռնությունները,  ծրագրերի գծով վերջնական արդյունքների ցուցանիշները,  արդյունքային (կատարողական) ցուցանիշները,  հավելված N 5. Բյուջետային ծրագրերի/միջոցառումների գծով ծախսերը՝ վարչատարածքային բաժանմամբ (ըստ վարչական շրջանների),  հավելված N 6. հայտատու մարմնի և դրա ենթակա կազմակերպությունների ստացվելիք եկամուտների աղբյուրները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների),  Հավելված N 7. Արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի, դրամաշնորհների, ինչպես նաև հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսերի հաշվին իրականացվելիք ծրագրերը,  և այլն: 2) Հայտի իբրև ռազմավարական մասը ներկայացված բաժինը՝ «Զարգացման հիմնական ուղղությունները և սկզբունքները» բաժնում լրացված էր էական հետևյալ բացթողումներով. 1) հայտում բացակայում էին միջնաժամկետ նախորդ ժամանակահատվածի՝ 2023-2025 թթ., 2022 թ. բյուջեի կատարման արդյունքների և 2023 թ, բյուջեի կատարման ընթացքի մասին համառոտ վերլուծությունը, առկա հիմնախնդիրների բացահայտումը, որոնք հիմք պետք է հանդիսանային նոր Հայտի լրացման համար, 2) այդ բաժնում սահմանված է, որ. «Երևան քաղաքի 2024-2026թթ. համար նախանշված ծրագրերի իրականացումը խարսխվելու է համաչափ և կայուն զարգացման սկզբունքի վրա, որի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու 27 հիմնախնդիրներ, որոնք ըստ էության Երևանի քաղաքապետարանի հիմնական գործառույթներն են, 3) այդ բաժնում բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը Երևան քաղաքի զարգացման ռազմավարական փաստաթղթերով նախատեսված նպատակներին ու ուղենիշներին, ինչպիսիք են.  Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի կատարման և Երևանի զարգացման 2023 թ. զարգացման ծրագրի կատարման ընթացքի արդյունքները և այդ հիման վրա վեր հանված հիմնախնդիրները,  Հայաստանի կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագիրը,  ԵՄ և Հայաստանի մջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունները՝  բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2023 օրակարգով» նախանշված կայուն զարգացման բոլոր փոխկապակցված նպատակներին որոնց էլ հղում պետք է կատարվեր Հայտում),  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, Հայտում որպես կարևորագույն թիրախ չի նախատեսված համագործակցությունը հանրային, գործարար հատվածների և ՔՀԿ-ների հետ, ինչը սահմանված է վերոհիշյալ ծրագրով,  Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը,  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ»,  «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման ծրագիրը»,  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորություն» դրամաշնորհային ծրագիրը,  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիրը,  Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական Միությանհարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրերը,  և այլն: 3) Հայտի «Ծախսային գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում» բաժինը բոլորովին լրացված չէր, 4) Հայտում լրացված չէր «Պարտադիր և հայեցողական ծախսերը» բաժինը, 5) Հայտի «Ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտները» բաժինը լրացված չէ, մինչդեռ Երևանի զարգացման ծրագրերով նախատեսված են այդպիսի եկամուտների առաջացում, 6) Հայտի «Արտաքին աղբյուրներից՝ պետական բյուջե ստացվող վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրերը/միջոցառումները» բաժինը նույնպես լրացված չէ, 7) Հայտի «Տարածքային զարգացման առնչվող ծրագրերը/միջոցառումները» բաժինը լրացված չէ (չկա Երևան քաղաքի վարչական շրջանների վերաբերյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն), 8) Հայտի «ՄԺԾԾ ժամանակահատվածում ֆինանսական պահանջների ամփոփում» բաժինը նույնպես լրացված չէ: 9) Շատ անփույթ ու կիսատ է լրացված Հայտի հետևյալ մասերը.  Բյուջետային ծրագրերում կատարվող հիմնական փոփոխությունները  Կապիտալ բնույթի հիմնական միջոցառումները,  Ֆինանսական ակտիվների կառավարմանն առնչվող միջոցառումները, մինչդեռ Հայտի տեքստում նկարագրված են այդպիսի ծախսերի մասին տեղեկատվություն, 10) Լուրջ բացթողումներ կան Հայտը ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու գործում: Դա ամբողջությամբ հակասում է «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքի բյուջեի նախագծի կազմումը» 31-րդ հոդվածի իրավակարգավորումներին, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթներին.  10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների: (հոդված 39, մաս 10): 11) Ողջ հայտի մեջ այդպես էլ չգտանք Երևան քաղաքի ՄԺԾԾ հայտով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքների, կատարողկան ցուցանիշների մասին որևէ մի նշում: Այդ պայմաններում անհնարին է լինելու գնահատել Հայտով նախատեսված ծրագրերի արդյունավետությունն ու ներառականությունը: Ներկայացված դիտարկումները վերաբերվում են հայտին, սակայն անհասկանալի է դրա կապը սույն նախագծի հետ, քանի, որ նախագծով ներկայացված է Երևան քաղաքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, իսկ սույն նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը չի հանդիսանում հայտատու:Երևանի քաղաքապետարանի կողմից բյուջետային հայտեր ներկայացվում են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծման շրջանակներում: Միաժամանակ, հարկ է նշել, որ Երևան համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հավելվածները նախագծվել են ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի 730-Ն հրամանով հաստատված միջազգային ստանդարտներին համապատասխան, հաշվի առնելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների ինքնուրույնության սկզբունքը: Երևանի քաղաքապետի լիազորությունները սահմանվում են <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքով և ըստ էության օրենքով սահմանված ոլորտներում էլ գտնվում են առանձին հիմնախնդիրները: Երևանի քաղաքապետարանին վերաբերվող ռազմավարական փաստաթղթերի, այդ թվում ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրերի կապերի ստեղծումը և դրա արտացոլումը բյուջետային հավելվածնեում՝ ներառելով նաև խաչվող քաղաքականությունները, մաս են կազմում ծրագրային բյուջետավորման, ընդ որում ՀՀ-ում խաչվող քաղաքականություների և կայուն զարգացման ծրագրերի ներդրումը բյուջետային համակարգում իրականացվել է բոլորովին վերջերս՝ պետական բյուջեի շրջանակներում: Ծախսերի նախատեսման առումով հարկ է հաշվի առնել, որ բյուջետային հատկացումները սահմանափակ են, ելնելով դրանց ծածկման աղբյուրներից, ինչպես նաև մեջբերված ծրագրերից որոշները գտնվում են մշակման փուլում և չեն ենթադրում ծախսերի հատկացումը միայն Երևան համայնքի բյուջեից: Ծրագրերը նախատեսվում է ավարտել 2023 թվականին, ուստի դրանք չեն ներառվել միջնաժամկետ կտրվածքում: «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագիրը նաև չի նախատեսվել պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում, ուստի հաշվի առնելով այդ հանգամանքը չի ներառվել նաև սույն նախագծում: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի գործառական դասակարգման հավելվածի բաժիններում արտացոլված հատկացումներն հանդիսանում են ծախսային գերակայությունները ըստ համապատասխան բաժինների: Սույն նախագիծը չի ենթադրում նման բաժինների նախատեսում (4-7): Նախագծի հավելվածներում ներկայացված է ծախսային ուղղությունները ըստ տնտեսագիտական և գործառական դասակարգումների, ինչպես դրանց միավորումն արտացոլող հավելվածում առկա է նաև ծրագրային ուղղությունները, իսկ տեքստային մասում առանձնացված է հիմնական կապիտալ ծախսերը, այդ թվում դրանց ոչ ֆինանսական ցուցանիշները: ֆինանսական ակտիվների գծով ելքերը չեն հանդիսանում ծախսեր և արտացոլվում են նախագծի 6-րդ հավելվածում: Երևան համայնքի տարեկան բյուջեն և միջնաժամկետ ծախսերի ծրագիրը չեն նախագծվում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ, իսկ Ձեր կողմից նշված իրավակարգավորումը չի տարածվում համայնքային բյուջեների վրա (10-11):