Add to favourites

The draft has been accepted

«Երևան քաղաքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 

«     »  «                       »   2023թ.                                                                               N       - Ն

    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ

ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1, 31-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Երևան քաղաքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝

1) Եկամուտները և ծախսային քաղաքանությունը շարադրող մասեր՝ համաձայն N1 հավելվածի

2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Վարչական և ֆոնդային մասերի հատկացումների կատարումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հավելվածի.

5)  Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 5 հավելվածի.

6)  Հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը ըստ աղբյուրների՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 7 հավելվածի.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                     Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  • Discussed

    20.06.2023 - 06.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

03.07.2023 15:00

During public discussions on July 03 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3412

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.06.2023

9. ՄԺԾԾ հայտի քննարկման արդյունքում վեր հանվեցին դրա լրացման մեթոդական ցուցումներից հետեւյալ շեղումներն ու բացթողումները, որոնց վերացման վերաբերյալ ներկայացում են նաև համապատասխան առաջարկություններ․ 1) Հայտն ամբողջությամբ կազմված է ՀՀ ֆիննախի ցուցումներից էական շեղումներով, այդ թվում՝ չեն առանձնացվել և լրացվել հետևայալ բաժինները.  ռազմավարության ընդհանուր նկարագրությունը,  իրականացվող բյուջետային ծրագրերը և միջոցառումները,  ծրագրերն ըստ միջոցառումների,  ընթացիկ ծրագրերը,  նոր նախաձեռնությունները,  ծրագրերի գծով վերջնական արդյունքների ցուցանիշները,  արդյունքային (կատարողական) ցուցանիշները,  հավելված N 5. Բյուջետային ծրագրերի/միջոցառումների գծով ծախսերը՝ վարչատարածքային բաժանմամբ (ըստ վարչական շրջանների),  հավելված N 6. հայտատու մարմնի և դրա ենթակա կազմակերպությունների ստացվելիք եկամուտների աղբյուրները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների),  Հավելված N 7. Արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի, դրամաշնորհների, ինչպես նաև հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսերի հաշվին իրականացվելիք ծրագրերը,  և այլն: 2) Հայտի իբրև ռազմավարական մասը ներկայացված բաժինը՝ «Զարգացման հիմնական ուղղությունները և սկզբունքները» բաժնում լրացված էր էական հետևյալ բացթողումներով. 1) հայտում բացակայում էին միջնաժամկետ նախորդ ժամանակահատվածի՝ 2023-2025 թթ., 2022 թ. բյուջեի կատարման արդյունքների և 2023 թ, բյուջեի կատարման ընթացքի մասին համառոտ վերլուծությունը, առկա հիմնախնդիրների բացահայտումը, որոնք հիմք պետք է հանդիսանային նոր Հայտի լրացման համար, 2) այդ բաժնում սահմանված է, որ. «Երևան քաղաքի 2024-2026թթ. համար նախանշված ծրագրերի իրականացումը խարսխվելու է համաչափ և կայուն զարգացման սկզբունքի վրա, որի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու 27 հիմնախնդիրներ, որոնք ըստ էության Երևանի քաղաքապետարանի հիմնական գործառույթներն են, 3) այդ բաժնում բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը Երևան քաղաքի զարգացման ռազմավարական փաստաթղթերով նախատեսված նպատակներին ու ուղենիշներին, ինչպիսիք են.  Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի կատարման և Երևանի զարգացման 2023 թ. զարգացման ծրագրի կատարման ընթացքի արդյունքները և այդ հիման վրա վեր հանված հիմնախնդիրները,  Հայաստանի կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագիրը,  ԵՄ և Հայաստանի մջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունները՝  բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2023 օրակարգով» նախանշված կայուն զարգացման բոլոր փոխկապակցված նպատակներին որոնց էլ հղում պետք է կատարվեր Հայտում),  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, Հայտում որպես կարևորագույն թիրախ չի նախատեսված համագործակցությունը հանրային, գործարար հատվածների և ՔՀԿ-ների հետ, ինչը սահմանված է վերոհիշյալ ծրագրով,  Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը,  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ»,  «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման ծրագիրը»,  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորություն» դրամաշնորհային ծրագիրը,  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիրը,  Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական Միությանհարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրերը,  և այլն: 3) Հայտի «Ծախսային գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում» բաժինը բոլորովին լրացված չէր, 4) Հայտում լրացված չէր «Պարտադիր և հայեցողական ծախսերը» բաժինը, 5) Հայտի «Ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտները» բաժինը լրացված չէ, մինչդեռ Երևանի զարգացման ծրագրերով նախատեսված են այդպիսի եկամուտների առաջացում, 6) Հայտի «Արտաքին աղբյուրներից՝ պետական բյուջե ստացվող վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրերը/միջոցառումները» բաժինը նույնպես լրացված չէ, 7) Հայտի «Տարածքային զարգացման առնչվող ծրագրերը/միջոցառումները» բաժինը լրացված չէ (չկա Երևան քաղաքի վարչական շրջանների վերաբերյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն), 8) Հայտի «ՄԺԾԾ ժամանակահատվածում ֆինանսական պահանջների ամփոփում» բաժինը նույնպես լրացված չէ: 9) Շատ անփույթ ու կիսատ է լրացված Հայտի հետևյալ մասերը.  Բյուջետային ծրագրերում կատարվող հիմնական փոփոխությունները  Կապիտալ բնույթի հիմնական միջոցառումները,  Ֆինանսական ակտիվների կառավարմանն առնչվող միջոցառումները, մինչդեռ Հայտի տեքստում նկարագրված են այդպիսի ծախսերի մասին տեղեկատվություն, 10) Լուրջ բացթողումներ կան Հայտը ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու գործում: Դա ամբողջությամբ հակասում է «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքի բյուջեի նախագծի կազմումը» 31-րդ հոդվածի իրավակարգավորումներին, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթներին.  10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների: (հոդված 39, մաս 10): 11) Ողջ հայտի մեջ այդպես էլ չգտանք Երևան քաղաքի ՄԺԾԾ հայտով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքների, կատարողկան ցուցանիշների մասին որևէ մի նշում: Այդ պայմաններում անհնարին է լինելու գնահատել Հայտով նախատեսված ծրագրերի արդյունավետությունն ու ներառականությունը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.06.2023

8. Վերոհիշյալի հետ մեկտեղ ՄԺԾԾ հայտի կազմման ժամանակ չեն պահպանվել նաև. 1) «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը» 27.1. հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  Եկամուտները շարադրող մասը պարունակում է տեղեկություններ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և այլ տնտեսական ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները՝ դրանց կարևորության հիմնավորմամբ,  Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները. o այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով. o ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա. o համայնքի գերակայություններն ու առաջնահերթությունները կանխատեսվող ժամանակահատվածում, այդ թվում՝ առաջիկա տարվա համայնքների բյուջեների նախագծով նախատեսված. o տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները 2) «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի «Համայնքի բյուջեի նախագծի կազմումը» 31-րդ հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  1.3. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում:  1.4. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են համայնքների կողմից մշակվող միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ նախագծերը ներկայացնելու կարգը: 3) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը» 77-րդ հոդվածի իրավակարգավորումները, այդ թվում՝ հատկապես հետևյալ դրույթները.  1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:  2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.06.2023

7. Վարչապետի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ՝ ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի 15-րդ կետով նախատեսված էր, որ. «ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտատու մարմիններին (տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանին)՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններին մինչև 2023 թ. մարտի 31-ը պետք է մշակեր և ուղարկեր Համայնքների 2024 թվականի բյուջեների նախագծերի և 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի մշակման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումներ և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ (վերջիններս` անհրաժեշտության դեպքում)»: Մեր փնտրտուքը ՀՀ ՏԿԵՆ և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում այդպիսի մեթոդական ցուցումներ գտնելու ուղղությամբ դրական արդյունքներ չտվեցին: Ավելին՝ մեր հարցումները ՀՀ ՏԿԵՆ-ում նույնպես արդյունքներ չտվեցին: Հետևաբար, մեզ թույլ ենք տալիս եզրակացնելու, որ ՀՀ ՏԿԵՆ կողմից ՄԺԾԾ հայտերի մշակման վերաբերյալ մեթոդական ցուցումները չեն տեղայնացվել և չեն ուղարկվել տարածքային կառավարման մարմիններին ու համայնքներին՝ որպես ՄԺԾԾ հայտատու կազմակերպությունների: Ի լրումն վերոհիշյալի ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր համառ ջանքերի շնորհիվ միայն այսօր՝ 2023 թ. հունիսի 29-ին, կարողացանք ՀՀ ֆինանսների նախարարությունից ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ֆիննախ) կողմից մշակված «Համայնքների 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2024 թվականի բյուջեների նախագծերի մշակման մեթդական ցուցումները»՝ համապատասխան կից աղյուսակների ձևաչափերով:

See more