«Էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունների սահմանման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 29.12.11թ. թիվ 1916-Ն որոշմամբ 2012 թվականի հունվարի 1-ից ներդրվել է էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը, որի միջոցով կազմակերպվում էր ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կազմակերպվող բաց ընթացակարգերը: ՀՀ կառավարության 05.12.13թ. թիվ 1370-Ն որոշմամբ աստիճանաբար ընդլայնվեց ինչպես այդ համակարգով գնումներ կատարող պատվիրատուների, այնպես էլ գնման ընթացակարգերի շրջանակը: Նշված որոշումներվ հաստատվել է նաև էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը: Հաշվի առնելով, որ Օրենքով փոփոխության են ենթարկվել գնման ձևերը և դրանց կազմակերպման գործընթացները, անհրաժեշտություն է առաջացել հաստատել էլեկտրոնային ձևով գնումների կատարման նոր կարգ` ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 05.12.13թ. թիվ 1370-Ն որոշումը: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է սահմանել էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնումներ կատարող պատվիրատուների և գնման ընթացակարգերի շրջանակը, ինչպես նաև էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունները: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն · էլեկտրոնային ձևով գնումներ կատարող պատվիրատուների շրջանակը, · էլեկտրոնային ձևով կատարվող գնումների ընթացակարգերի շրջանակը, · էլեկտրոնային ձևով գնումների կատարումն ապահովող համակարգը, · պատվիրատուների և մասնակիցների` նշված համակարգում գրանցման կարգը, · Էլեկտրոնային ձևով գնումների կատարման առանձնահատկությունները: |
7. |
Այլ տեղեկություններ չկան |
|
--- |
-
Discussed
17.02.2017 - 13.03.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 11060
Print