Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունների սահմանման անհրաժեշտությամբ: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 29.12.11թ. թիվ 1916-Ն որոշմամբ 2012 թվականի հունվարի 1-ից ներդրվել է էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը, որի միջոցով կազմակերպվում էր ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կազմակերպվող բաց ընթացակարգերը: ՀՀ կառավարության 05.12.13թ. թիվ 1370-Ն որոշմամբ աստիճանաբար ընդլայնվեց ինչպես այդ համակարգով գնումներ կատարող պատվիրատուների, այնպես էլ գնման ընթացակարգերի շրջանակը: Նշված որոշումներվ հաստատվել է նաև էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը:

Հաշվի առնելով, որ Օրենքով փոփոխության են ենթարկվել գնման ձևերը և դրանց կազմակերպման գործընթացները, անհրաժեշտություն է առաջացել հաստատել էլեկտրոնային ձևով գնումների կատարման նոր կարգ` ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 05.12.13թ. թիվ 1370-Ն որոշումը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է սահմանել էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնումներ կատարող պատվիրատուների և գնման ընթացակարգերի շրջանակը, ինչպես նաև էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունները:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն

·            էլեկտրոնային ձևով գնումներ կատարող պատվիրատուների շրջանակը,

·            էլեկտրոնային ձևով կատարվող գնումների ընթացակարգերի շրջանակը,

·            էլեկտրոնային ձևով գնումների կատարումն ապահովող համակարգը,

·            պատվիրատուների և մասնակիցների` նշված համակարգում գրանցման կարգը,

·            Էլեկտրոնային ձևով գնումների կատարման առանձնահատկությունները:

7.

Այլ տեղեկություններ չկան

 

---

  • Քննարկվել է

    17.02.2017 - 13.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11061

Տպել