Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Նախագածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածներով նախանշված պահանջների կատարումն ապահովելու նպատակով։  

Մասնավորապես, ներկայացված Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորած է ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ներպետական իրավական ակտերի կատարելագործմամբ, միջազգային պայմանագրերին դրանց համապատասխանեցմամբ, օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացմամբ, հիշյալ ոլորտի հանցատեսակներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմամբ, պայքարն իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ, որը կնպաստի միջազգային համագործակցության զարգացմանը, թմրամիջոցներ գործածող անձանց վերականգնողական, անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը և այլ կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը:

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը․

Առաջարկվող Նախագծի նպատակը հանդիսանում է ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեքստում՝ 2024 թվականին իրականացվող ազգային ծրագրի շրջանակներում թիրախային ուղղությունների արձանագրումը, ինչպես նաև ոլորտային համապարփակ և արդյունավետ ծրագրային դրույթների նախանշումը, որն ուղղված է օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացմամբ՝ հիշյալ ոլորտի հանցատեսակների բացառմանը, ինչպես նաև բնակչության շրջանում հանրային իրազեկման գործողությունների արդյունավետ իրականացմանը։

 

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող Նախագածի ընդունման արդյունքում՝ իրավական հարթությունում, կնախանշվեն 2024 թվականի ընթացքում ՀՀ-ում թմրամոլության և թմրաշրջանառության դեմ հետևողական և արդյունավետ պայքարի իրականցման ուղղությունները, ինչը կնպաստի թմրամոլության ցուցանիշների նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության շրջանում հանրային իրազեկմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Discussed

    19.06.2023 - 05.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Fight against trafficking and illegal durg trade

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3088

Print