В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածներով նախանշված պահանջների կատարումն ապահովելու նպատակով։
Մասնավորապես, ներկայացված Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորած է ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ներպետական իրավական ակտերի կատարելագործմամբ, միջազգային պայմանագրերին դրանց համապատասխանեցմամբ, օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացմամբ, հիշյալ ոլորտի հանցատեսակներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմամբ, պայքարն իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ, որը կնպաստի միջազգային համագործակցության զարգացմանը, թմրամիջոցներ գործածող անձանց վերականգնողական, անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը և այլ կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը:
2․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Առաջարկվող Նախագծի նպատակը հանդիսանում է ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեքստում՝ 2024 թվականին իրականացվող ազգային ծրագրի շրջանակներում թիրախային ուղղությունների արձանագրումը, ինչպես նաև ոլորտային համապարփակ և արդյունավետ ծրագրային դրույթների նախանշումը, որն ուղղված է օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացմամբ՝ հիշյալ ոլորտի հանցատեսակների բացառմանը, ինչպես նաև բնակչության շրջանում հանրային իրազեկման գործողությունների արդյունավետ իրականացմանը։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող Նախագածի ընդունման արդյունքում՝ իրավական հարթությունում, կնախանշվեն 2024 թվականի ընթացքում ՀՀ-ում թմրամոլության և թմրաշրջանառության դեմ հետևողական և արդյունավետ պայքարի իրականցման ուղղությունները, ինչը կնպաստի թմրամոլության ցուցանիշների նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության շրջանում հանրային իրազեկմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
19.06.2023 - 05.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2468
Принт