Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերը պահանջից, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ  կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթկայությամբ գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2020 թվականին նվազել էր 500-ով, 2022  թվականին ավելացել է 470-ով, իսկ 2023-2024 ուսումնական տարվա համար պակասել է 20-ով, որը նախատեսված է հատկացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նոր մշակված մասնագիտությունը փորձարարական կարգով ներդնելու համար, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:

Վերջին տարիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի թիվը.

  1. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով

2019/2020 ուսումնական տարի

2020/2021 ուսումնական տարի

2021/2022 ուսումնական տարի

2022/2023 ուսումնական տարի

2023/2024 ուսումնական տարի (նախատեսվելիք)

3400

3312

3312

3312

3312

  1. միջին մասնագիտական կրթական ծրագրով

2019/2020 ուսումնական տարի

2020/2021 ուսումնական տարի

2021/2022 ուսումնական տարի

2022/2023 ուսումնական տարի

2023/2024 ուսումնական տարի (նախատեսվելիք)

6561

6114

5614

6084

6064

Որոշման նախագծով նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 57 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 107 մասնագիտությամբ: 2022-2023 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվում գործարարություն, վարչարարություն և իրավունք ոլորտներին, մասնավորապես «Գործավարություն», «Առևտուր» «Ֆինանսներ» և «Գովազդ» մասնագիտություններին, ինչպես նաև, հաշվի առնելով հաստատությունների գործունեության վայրը և տնտեսության զարգացումները, իրականացվել է որոշակի մասնագիտությունների գծով ըստ ուսումնական հաստատությունների նախատեսվելիք անվճար ուսուցման տեղերի տեղաբաշխում:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի  մինիմալ քանակի ապահովումը:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավ` ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս ուսումնական տարվա համար անվճար ուսուցման տեղերը առաջնայինը կհատկացվեն են ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90% ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2023/2024 ուսումնական տարվա համար նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 237 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով 195 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտություններին և «Զարդակիրառական նշանակության կաշվե գեղարվեստական իրերի պատրաստում» մասնագիտությունը, ինչպես նաև ներդրվելու է նոր «Կահույքի արտադրության տեխնոլոգիա» և «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում» մասնագիտությունները, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով շարունակվելու են` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»  և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ, «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ և «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» մասնագիտությանը՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» որակավորմամբ, ինչպես նաև ներդրվելու է նոր «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունները: Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 25 ուսումնական հաստատություններում:

Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  սովորողների տրամադրվում է կրթաթոշակ` 4750 դրամ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողների` 4650 դրամ:

Ներկայիս ուսանողների կրթաթոշակն էական ազդեցություն չի գործում ոչ առաջադիմության խթանմանը, ոչ մատչելիության և ոչ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է կառավարության ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասով։

Նախարարության կողմից ամբողջությամբ խմբագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1784-Ն որոշմամբ հաստատված կարգը և սահմանվել է կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցում, մասնավորապես՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավիչ բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով նախատեսվում է յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատել կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկ և այդ մասնագիտություներով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ: Նշյալ որոշման նախագիծը շրջանառվում է համատեղ, սույն որոշման նախագծի հետ միասին:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն  չի ակնկալվում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց  հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:

 

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու  առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.3 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  N 1902-Լ որոշման հավելված 1-ի 11-րդ կետի 11 ենթակետի միջոցառումը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում»:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու  առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու  առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու  առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու  առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման    անհրաժեշտություն չկա:

  • Discussed

    16.06.2023 - 02.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2517

Print