ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերը պահանջից, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատմամբ և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթկայությամբ գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:
ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2020 թվականին նվազել էր 500-ով, 2022 թվականին ավելացել է 470-ով, իսկ 2023-2024 ուսումնական տարվա համար պակասել է 20-ով, որը նախատեսված է հատկացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նոր մշակված մասնագիտությունը փորձարարական կարգով ներդնելու համար, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:
Վերջին տարիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի թիվը.
- նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով
2019/2020 ուսումնական տարի |
2020/2021 ուսումնական տարի |
2021/2022 ուսումնական տարի |
2022/2023 ուսումնական տարի |
2023/2024 ուսումնական տարի (նախատեսվելիք) |
3400 |
3312 |
3312 |
3312 |
3312 |
- միջին մասնագիտական կրթական ծրագրով
2019/2020 ուսումնական տարի |
2020/2021 ուսումնական տարի |
2021/2022 ուսումնական տարի |
2022/2023 ուսումնական տարի |
2023/2024 ուսումնական տարի (նախատեսվելիք) |
6561 |
6114 |
5614 |
6084 |
6064 |
Որոշման նախագծով նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 57 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 107 մասնագիտությամբ: 2022-2023 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվում գործարարություն, վարչարարություն և իրավունք ոլորտներին, մասնավորապես «Գործավարություն», «Առևտուր» «Ֆինանսներ» և «Գովազդ» մասնագիտություններին, ինչպես նաև, հաշվի առնելով հաստատությունների գործունեության վայրը և տնտեսության զարգացումները, իրականացվել է որոշակի մասնագիտությունների գծով ըստ ուսումնական հաստատությունների նախատեսվելիք անվճար ուսուցման տեղերի տեղաբաշխում:
Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի մինիմալ քանակի ապահովումը:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավ` ինչպես նախորդ տարիներին այնպես էլ այս ուսումնական տարվա համար անվճար ուսուցման տեղերը առաջնայինը կհատկացվեն են ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90% ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:
ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2023/2024 ուսումնական տարվա համար նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 237 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով 195 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտություններին և «Զարդակիրառական նշանակության կաշվե գեղարվեստական իրերի պատրաստում» մասնագիտությունը, ինչպես նաև ներդրվելու է նոր «Կահույքի արտադրության տեխնոլոգիա» և «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում» մասնագիտությունները, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով շարունակվելու են` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ, «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ և «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» մասնագիտությանը՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» որակավորմամբ, ինչպես նաև ներդրվելու է նոր «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունները: Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 25 ուսումնական հաստատություններում:
Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների տրամադրվում է կրթաթոշակ` 4750 դրամ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողների` 4650 դրամ:
Ներկայիս ուսանողների կրթաթոշակն էական ազդեցություն չի գործում ոչ առաջադիմության խթանմանը, ոչ մատչելիության և ոչ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է կառավարության ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասով։
Նախարարության կողմից ամբողջությամբ խմբագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1784-Ն որոշմամբ հաստատված կարգը և սահմանվել է կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցում, մասնավորապես՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավիչ բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով նախատեսվում է յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատել կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկ և այդ մասնագիտություներով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ: Նշյալ որոշման նախագիծը շրջանառվում է համատեղ, սույն որոշման նախագծի հետ միասին:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուններին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.3 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղությունը՝ կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի 11-րդ կետի 11 ենթակետի միջոցառումը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում»:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ու առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
16.06.2023 - 02.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2539
Տպել