Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

 

«__»_____________2023 թ. N ____-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «ընտրության» բառը փոխարինել «թափուր տեղի համալրման» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշմամբ հաստատված հավելվածի.
  • 1-ին կետում «ընտրության» բառը փոխարինել «թափուր տեղի համալրման (այսուհետ՝ ընտրության)» բառերով:
  • 2-րդ կետից հանել «թափուր տեղի» բառերը:
  • 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

«7.1 Հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթ չի հայտարարվում, եթե տվյալ տարում նախատեսված է Հաստատության վերակազմակերպում կամ լուծարում, այդ դեպքում տնօրենի պարտականությունները կատարող կամ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում սույն կարգի 7-րդ կետի համաձայն:»:

  • 10-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «՝ համաձայն սույն կարգի 5-րդ կետի» բառերը:
  • 20-րդ կետը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.

«20. Եթե սահմանված ժամկետում հավակնորդներից ոչ ոք չի ներկայացել մրցույթին, ապա խորհուրդն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմնի ղեկավարին: Խորհուրդը մեկ ամսվա ընթացքում սույն կարգի համաձայն հայտարարում է նոր մրցույթ:»:

6)  27-րդ կետը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.

 «27. Խորհուրդը հավակնորդին կարող է տալ հարցեր՝ հավակնորդի կողմից խորհրդին ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում: Խորհրդի անդամն իր կողմից տրված հարցի վերաբերյալ հավակնորդի պատասխանը գնահատում է բավարար կամ պատասխանը չբավարարելու դեպքում հայտնում է իր տեսակետը՝ հավակնորդի կողմից հարցի պատասխանը հնչեցնելուց հետո՝ բանավոր կերպով:»:

7)  31-րդ կետը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.

 «31. Խորհուրդը տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտարարվում է նոր մրցույթ, եթե.

  • մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ կամ երկու հավակնորդ, բայց մրցույթում հաղթող չի ճանաչվել,
  • հավակնորդների թիվը երեք և ավելի է, և ոչ ոք չի ընտրվել խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով, և նույն օրը՝ մեկ ժամվա ընթացում երկու առավել ձայն հավաքած հավակնորդների միջև անցկացված կրկնակի քվեարկության արդյունքում հաղթող չի ճանաչվել,
  • հավակնորդների թիվը երեք և ավելի է, և մեկ հավակնորդ հավաքել է ավելի շատ ձայն, իսկ մյուս հավակնորդները՝ հավասար ձայներ, ապա մեկ ժամվա ընթացում անցկացվում է կրկնակի քվեարկություն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև, այնուհետև՝ առավել ձայն հավաքածների և արդյունքում հաղթող չի ճանաչվել,
  • երեք և ավելի հավակնորդներ հավաքել են խորհրդի կողմից հավասար ձայներ:»:

 

Հայաստանի Հանրապետության                             
վարչապետ                                                                   Ն. Փաշինյան                             

  • Discussed

    16.06.2023 - 01.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2212

Print