ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
«__»_____________2023 թ. N ____-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «ընտրության» բառը փոխարինել «թափուր տեղի համալրման» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշմամբ հաստատված հավելվածի.
- 1-ին կետում «ընտրության» բառը փոխարինել «թափուր տեղի համալրման (այսուհետ՝ ընտրության)» բառերով:
- 2-րդ կետից հանել «թափուր տեղի» բառերը:
- 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
«7.1 Հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթ չի հայտարարվում, եթե տվյալ տարում նախատեսված է Հաստատության վերակազմակերպում կամ լուծարում, այդ դեպքում տնօրենի պարտականությունները կատարող կամ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում սույն կարգի 7-րդ կետի համաձայն:»:
- 10-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «՝ համաձայն սույն կարգի 5-րդ կետի» բառերը:
- 20-րդ կետը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.
«20. Եթե սահմանված ժամկետում հավակնորդներից ոչ ոք չի ներկայացել մրցույթին, ապա խորհուրդն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմնի ղեկավարին: Խորհուրդը մեկ ամսվա ընթացքում սույն կարգի համաձայն հայտարարում է նոր մրցույթ:»:
6) 27-րդ կետը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.
«27. Խորհուրդը հավակնորդին կարող է տալ հարցեր՝ հավակնորդի կողմից խորհրդին ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում: Խորհրդի անդամն իր կողմից տրված հարցի վերաբերյալ հավակնորդի պատասխանը գնահատում է բավարար կամ պատասխանը չբավարարելու դեպքում հայտնում է իր տեսակետը՝ հավակնորդի կողմից հարցի պատասխանը հնչեցնելուց հետո՝ բանավոր կերպով:»:
7) 31-րդ կետը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ.
«31. Խորհուրդը տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտարարվում է նոր մրցույթ, եթե.
- մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ կամ երկու հավակնորդ, բայց մրցույթում հաղթող չի ճանաչվել,
- հավակնորդների թիվը երեք և ավելի է, և ոչ ոք չի ընտրվել խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով, և նույն օրը՝ մեկ ժամվա ընթացում երկու առավել ձայն հավաքած հավակնորդների միջև անցկացված կրկնակի քվեարկության արդյունքում հաղթող չի ճանաչվել,
- հավակնորդների թիվը երեք և ավելի է, և մեկ հավակնորդ հավաքել է ավելի շատ ձայն, իսկ մյուս հավակնորդները՝ հավասար ձայներ, ապա մեկ ժամվա ընթացում անցկացվում է կրկնակի քվեարկություն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև, այնուհետև՝ առավել ձայն հավաքածների և արդյունքում հաղթող չի ճանաչվել,
- երեք և ավելի հավակնորդներ հավաքել են խորհրդի կողմից հավասար ձայներ:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Обсуждалось
16.06.2023 - 01.07.2023
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 2188
Принт