Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---------------- 2023 թվականի N ---------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» N 984-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • որոշման հավելված N 1-ի 1-ին կետը գիշերավարձի բառից հետո լրացնել (գիշերակացի) բառով,
  • որոշան հավելված N 1-ի 2-րդ կետում սննդի ընդունման օրական բառերը փոխարինել սննդի օրական բառերով,
  • որոշման հավելված N 1-ը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

3․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերակացի ու սննդի օրական վճարները փոխանցվում են մասնակիցներին անկանխիկ եղանակով կամ այդ գումարների շրջանակներում ձեռք են բերվում համապատասխանաբար գիշերակացի կամ սննդի մատուցման ծառայություններ:։

  • որոշման հավելված N 2-ի 1-ին կետը պարգևատրման բառից հետո լրացնել (մրցանակների) բառով,
  • որոշման հավելված N 2-ի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

3․ Սահմանել, որ․

  • Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների մրցանակների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվող միջոցառման անցկացման կանոնակարգով` հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված մրցանակների և դրամական պարգևատրման չափերը,
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող զանգվածային մարզական միջոցառումների մրցանակների չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվող միջոցառման անցկացման կանոնակարգով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նշված միջոցառումների համար նախատեսված հատկացումների շրջանակը,
  • սույն որոշմամբ հաստատված մրցանակակիրների մրցանակների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը չեն ներառում օրենքով սահմանված հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները:։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

  • Discussed

    09.06.2023 - 29.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2145

Print