В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
2 - Против
Հ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---------------- 2023 թվականի N ---------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» N 984-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- որոշման հավելված N 1-ի 1-ին կետը գիշերավարձի բառից հետո լրացնել (գիշերակացի) բառով,
- որոշան հավելված N 1-ի 2-րդ կետում սննդի ընդունման օրական բառերը փոխարինել սննդի օրական բառերով,
- որոշման հավելված N 1-ը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
3․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերակացի ու սննդի օրական վճարները փոխանցվում են մասնակիցներին անկանխիկ եղանակով կամ այդ գումարների շրջանակներում ձեռք են բերվում համապատասխանաբար գիշերակացի կամ սննդի մատուցման ծառայություններ:։
- որոշման հավելված N 2-ի 1-ին կետը պարգևատրման բառից հետո լրացնել (մրցանակների) բառով,
- որոշման հավելված N 2-ի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
3․ Սահմանել, որ․
- Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների մրցանակների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվող միջոցառման անցկացման կանոնակարգով` հիմք ընդունելով սույն որոշմամբ հաստատված մրցանակների և դրամական պարգևատրման չափերը,
- Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող զանգվածային մարզական միջոցառումների մրցանակների չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվող միջոցառման անցկացման կանոնակարգով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նշված միջոցառումների համար նախատեսված հատկացումների շրջանակը,
- սույն որոշմամբ հաստատված մրցանակակիրների մրցանակների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը չեն ներառում օրենքով սահմանված հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները:։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
-
Обсуждалось
09.06.2023 - 29.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 2150
Принт