Under development
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ) ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
մայիսի 2023 թվականի N - Լ
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ) ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 36.3-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
- Հաստատել
- Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգը՝ համաձայն N1 հավելվածի.
- Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգից բխող՝ Հայաստանի Հանրապետության պետականկառավարմանհամակարգիմարմինների, ինչպես նաև կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցվող (առկայության դեպքում՝ փոխգործելիության հարթակի միջոցով) թվային տվյալների ցանկը՝ համաձայն N2 հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել ՝
- Ընտանիքների անապահովության գնահատման գործող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգից բխող նոր բանաձևերի զուգահեռ փորձնական կիրառումը Հայաստանի Հանրապետության առնվազն երկու մարզերում․
- Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգից բխող նոր համակարգի կիրառումը թվային համակարգի միջոցով․
- մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը` ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգից բխող նոր համակարգի ներդրումն ապահովող իրավական ակտերի նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` հաշվի առնելով սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բանաձևերի փորձնական կիրառման արդյունքները։
-
Discussed
05.06.2023 - 21.06.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 3492
Print