Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին
-
4 - Agree
-
2 - Disagree
«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկ և սնդիկի միացություններ պարունակող ապրանքների վնասակար ազդեցությունից։ Սույն նախագիծը միտված է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով, ապահովել այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։
-
Discussed
22.05.2023 - 06.06.2023
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 3111
Print