Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի         N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչելու, կանոնակարգող մարմինների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի N 9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 753-Ն -Ն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

-ի N  -Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 753-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե»:

 

  • Discussed

    19.05.2023 - 08.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2249

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

19.05.2023

Ներկայում ՀՀ արտակարգ իրավիճակների նավարարություն չկա։ Խնդրում եմ լավ նայեք ցանկը և նոր շրջանառեք։ Չի կարելի այդքան անփույթ լինել։ Մոէսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտդոն ՀԿ նախագահ

See more