Under development
«ԱՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1409-Ն որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները։ Սույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեությունը կազմակերպում է շուկայի համար հատկացված տարածքը/շինությունը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունք և պարտավորություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը։ Նշված որոշման համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպիչը ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է նախատեսի նաև տարածքներ՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման համար՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարելու համար, տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար՝ անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով, սննդի, ավտոպահեստամասերի վաճառքի, ավտոլվացման, տեխնիկական սպասարկման կետերի և տրանսպորտային միջոցների առուվաճառքի հետ կապված այլ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի համար։
Վերը նշված որոշման դրույթներին համապատասխան «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից և հողամասից տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման տեղակայման նպատակով։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Ներկայացվող նախագծով սահմանվում են իրավական կարգավորումներ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ներքին գործերի նախարարության «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից անհատույց օգատգործման իրավունքով գույք ընդունելու վերաբերյալ։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1409-Ն որոշմամբ սահմանվել են ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները։ Սույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեությունը կազմակերպում է շուկայի համար հատկացված տարածքը/շինությունը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունք և պարտավորություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը։ Նշված որոշման համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկաների կազմակերպիչը ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է նախատեսի նաև տարածքներ՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման համար՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարելու համար, տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար՝ անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով, սննդի, ավտոպահեստամասերի վաճառքի, ավտոլվացման, տեխնիկական սպասարկման կետերի և տրանսպորտային միջոցների առուվաճառքի հետ կապված այլ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի համար։
Վերը նշված որոշման դրույթներին համապատասխան «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6 միավոր տրանսպորտային միջոցը որպես նվիրատվություն փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվում ՀՀ ներքին գործերի նախարարությանը։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Ներկայացվող նախագծով սահմանվում են իրավական կարգավորումներ Հայաստանի Հանրապետությանը գույք նվիրելու և ՀՀ ներքին գործերի նախարարությանն ամրացնելու վերաբերյալ։ Որպես նվիրատվություն հանձնվող տրանսպորտային միջոցները պետք է օգտագործվեն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք տրամադրելու որակավորման գործնական քննություններն ընդունելու նպատակով։
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
10.05.2023 - 25.05.2023
-
Type
Decision
-
Area
Transport, Civil and commercial legislation, State property contribution and dedication
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2814
Print