Under development
«ԱՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2023 թվականի N ...-Ն
ԱՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1409-Ն որոշման 19-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, անհատույց օգտագործման իրավունքով ընդունում է «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ Արարատ, համայնք Արտաշատ գյուղ Մխչյան-Հովտաշեն ճանապարհ 1 հասցեում գտնվող 996․39 քմ մակերեսով հասարակական շինության 912․46 քմ մակերեսով մասը, 83․48 քմ մակերեսով ծածկը, բնակավայրերի նշանակության 5․6 հա մակերեսով հողամասից 0․53580 հա (5358 քմ) տարածքը, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 17042023-03-0023):
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ապահովել «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2023 թվականի N ...-Ն
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6 միավոր տրանսպորտային միջոցները և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ համաձայն հավելվածի՝ սահմանելով, որ դրանց պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին։
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
Հավելված N
ՀՀ կառավարության 2023 թվականի
______ի- _____-ի N _____-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎՈՂ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Գույքի արժեքը (դրամ) |
1. |
CHEVROLET CRUZE 1.8 |
2014 |
1G1PA5SG6E7326668 |
3․104․000 |
2. |
CHEVROLET CRUZE 1.4 LT TURBO |
2016 |
1G1BB5SM9H7176055 |
3․298․000
|
3․ |
HYUNDAI HD COUNTY SWB 3.9 D |
2007 |
XU7HD17BP7M001353 |
1․920․000 |
4. |
GAZ 53-12 |
1987 |
----------------- |
1․358․000 |
5. |
SUZUKI LETS 4 |
2015 |
CA45A-271279 |
360.000 |
6. |
HAYASA PC200-2 |
2018 |
LJ7PCM4B5JR040016 |
530․000 |
-
Discussed
10.05.2023 - 25.05.2023
-
Type
Decision
-
Area
Transport, Civil and commercial legislation, State property contribution and dedication
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2811
Print